Եթե Թուրքիան մեր ինքնիշխանության իրավունքները շարունակի խախտել, ապա… Հունաստանի ԱԳՆ-ի ԿՈՇՏ հայտարարությունը Չավուշողլուն սեղմել է պատին

Հունաստանի ԱԳՆ Նիկոս Դենդիասը այցելել է Թուրքիա և բանակցություններ վարել թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպումից հետո Մևլութ Չավուշօլուն ու Դենդիասը համատեղ մամուլի ասուլիսով են ներկայացել, որի ընթացքում երկուսի կողմից հնչել են կո շտ հայտարարություններ: Հայտնում է «Էրմենիհաբեր»-ը:

Չավուշօղլուն հայտարարել է՝ Անկարան կողմ է, որպեսզի Հունաստանի հետ վի ճելի հարցերը լուծվեն կառուցողական բանակցությունների միջոցով, սակայն Թուրքիան դեմ է, որ 3-րդ երկրները միջամտեն այդ պրոցեսին: Հունաստանի ԱԳՆ Դենդիասը քնն шդшտել է Թուրքիային Արևելյան Միջերկրականի, Կիպրոսի, Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հանդեպ վարած քաղաքականության խնդիրներում։ «Եթե Անկարան շարունակի խш խտել

մեր ինքնիշխանության իրավունքները, ուրեմն օրակարգի մեջ կհայտվեն նաև պшտ ժшմիջnցները»,- ասել է Հունաստանի ԱԳՆ Դենդիասը ու հավելել. «Մեր հարաբերությունների զարգացման նախապայմանը սա է. վերջին ժամանակաշրջանում խախ տումները կտ րnւկ աճել են ու վերջիններս խանգարող հանգամանք են հանդիսանում վստահության մթնոլորտի հաստատման համար»։ Մևլութ Չավուշօղլուն,

պնդելով, որ Թուրքիան չի խախտում Հունաստանի ինքնիշխանության իրավունքները, պատասխանել է. «Թուրքիան կարող է պшշտ պшնել Կիպրոսի թուրքերի, ինչպես նաև իր իրավունքները Արևելյան Միջերկրականում: Մեր կողմից արվող քայլերն էլ միտված են պшշտ պանելու մեր իրավունքները»: Հունաստանի ԱԳՆ Դենդիասն ասել է, որ պետք է 2 երկրները շարունակեն միասին ապրել ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի հիմնարար իրավունքների ու Եվրոմիության

սկզբունքների շրջանակում: Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ կկարողանան վերացնել վերջին քսան տարիների ընթացքում շարունակվող բացասական մթնոլորտը: «Մենք դրական ենք համարում Թուրքիայի ու Հունաստանի միջև երկխոսության ալիքների աշխուժացումը ու հուսով ենք, որ բոլոր վի ճելի խնդիրները կարելի է լուծել այդ կերպ։ Հարկավոր է խուսափել վերջնագրերի ու uш դրшնքների ոճով խոսելուց։ Մենք կողմ

ենք Միջերկրական ծովի մեջ ծովային գոտիների արդարացի բաժանմանը։ Մենք Առաջարկել ենք կոնֆերանս անցկացնել և սպասում ենք պատասխանի։ 3-րդ երկրների միջոցով լուծում փնտրելը դա սխալ մոտեցում է», – նշեբ է Չավուշօղլուն։ Հույն նախարարը պահանջել է, որ Թուրքիան հրաժարվի նաև Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունն ու ինքնիշխանության սկզբունքները ոտ նահարող գործողություններից ու վարքագծից: Անդրադարձ

կատարելով ապրիլի տասնչորսին Կոստանդնուպոլսի հունաց պատրիարք, Ուղղափառ եկեղեցու էկումենիկ ղեկավար Բարդուղիմեոսի հետ ունեցած հանդիպմանն, Հունաստանի ԱԳՆ Դենդիասը ասել է, որ պատրիարքն իրեն ներկայացրել է Թուրքիայում հույն փոքրամասնության խնդիրները ու հավելել. «Առիթ ունեմ հայտնելու, որ Հունաստանում մու սուլման փոքրամասնություն կա: Լոզանի պայմանագրի համաձայն՝ այստեղի (Հունաստանի-խմբ.) փոքրամասնությունը մու սուլման է: Ոնց

գիտես (դիմել է Մևլութ Չավուշօղլուին-խմբ.) Թուրքիան ստորագրել է Լոզանի պայմանագիրը: Կարող է դա Թուրքիային դուր գալ, կամ չգալ, բայց Լոզանի պայմանագիրն այսօր գործում է ու շարունակում է գործել»: Մևլութ Չավուշօղլուի խոսքով՝ իրենց համար ծայ րաստիճան անընդունելի են Հունաստանի կողմից Թուրքիայի հասցեին ուղղված մե ղшդրшնքները: «Դրանից զատ, մենք Թուրքիայում հույն ուղղափառ փոքրամասնությանը որպես

հույն ուղղափառ ենք ընդունում, Բայց դուք նրանց, ովքեր իրենց ասում են՝ «ես թուրք եմ», կամ ասում եք՝ «ոչ, դու թուրք չես, մենակ մուսուլման ես»: Դա ոչ մարդկային է, և ոչ էլ համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին»,-նշել է Մևլութ Չավուշօղլուն։ Հունաստան ԱԳ ղեկավարը նաև ասել է, որ Անկարան չի ընդունում Ծովային իրավունքի ՄԱԿ-ի կոնվենցիան (UNCLOS), նաև հիշեցնելով, որ հիշյալ կոնվենցիան հաստատված է ԵՄ-ի

կողմից: Դենդիասը Հունաստանի մտահ ոգություններն է հայտնել Քարիյե անունով հայտնի Խորի Սուրբ Ամենափրկիչ հունական եկեղեցին ու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթների վե րածման համար, ու հույս հայտնել, որ Անկարան կփոխի իր որոշումները: Ինչ վերաբերում է Եվրոմիության Թուրքիայի անդամակցության թեմային, Դենդիասն ակնարկել է, որ եթե Անկարան ուզում է Եվրոմիության անդամ

դառնալ, ապա պիտի ընդունի ՄԱԿ-ի կոնվենցիան: Հույն ու թուրք նախարարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները Կիպրոսի հարցի շուրջ հանդիպման շրջանակի մեչ, որը նախատեսված է ապրիլ ամսի վերջին Ժնևում։ «Մենք կշարունակենք հարաբերությունների զարգացման ուղղության վրա աշխատել։ Կարևոր ենք համարում չվերթերի վերսկսումը ու սահմանի բացումը առևտրի զարգացման համար», – ասել է թուրք նախարարը։

Նա հավելել է, որ Անկարան ուզում է Հունաստանի հետ երկխոսությունը շարունակել առանց նախապայմանների ու հարաբերություններ զարգացնել երկխոսության միջոցով, ոնց հարևաններ և դաշնակիցներ: Իր հերթին Հունաստանի արտաքին գործերի նախարարը ընդգծել է, որ թեպետ Հունաստանը ուզում է դրական օրակարգով առաջ շարժվել, այնուամենայնիվ դա չի նշանակում, որ իրենց արտաքին քաղաքականության այժմյան տեսակետները ու թեզերը կփոխվեն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *