Գիտես ինչ բան է դ իերի արանքներով խելակորույս վազելը, երբ անզորությունից պատրաստ ես… Նանե Արզումանյանի հուզիչ գրառումը

Նանե Արզումանյանը գրել է. Շնորհավոր ծնունդդ, իմ Ես, շնորհավոր տարեդարձդ, պարոն հրամանատար, շնորհավոր տարեդարձդ, Զինվորի Հայր, շնորհավոր տարեդարձդ, իրական Հայ, շնորհավոր ծնունդդ, իմ ապեր…

Հիմա պիտի Ջաբրայելում լինեինք, դու ուրախ համախմբեիր բոլորին, խիստ հայացքիդ արանքից կոր զեի երջանկությունդ, որ ծնողներդ կողքիդ են, լսեիր հայրենասիրական երգեր ու հետո շտապեիր սահման, բայց ինչ եղավ… Շտապեցինք գիշերը մոտդ՝ Եռաբլուր… Պարոն հրամանատար, ես չեմ կարողանում, ես անզոր եմ այսքանը տեսնել ու

շարունակել ապրելս, դու կարող ես, իմ հզոր, արի՛ տեղերով փոխվենք: Մաման գրկել էր նկարդ, պապան խելագարված քո և մյուս Տղաների շիրմաքարերի փոշին էր մաքրում, տղաներդ լուռ հետևում էին, կինդ՝ մոլորված, քույրիկը՝ մարած… Տղադ զանգահարեց բանակից, ծնունդդ էր շնորհավորում ու խնդրում, որ չլացենք…

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան, այսօր քո եկրի սահմանները պահած, 23 տարի առաջնագիծը հսկած հրամանատարի տարեդարձն է, նրա, ում կյանքի հաշվին այսօր գյուղից գյուղ ես գնում, որ ձայն մուրաս: Պարոն անմեղ, պատկերացում ունե՞ս, թե ինչ տեսակ հրամանատարի ծնունդ է, տղամարդու, ով

հողը գրկած ապրել է, կռի վ տվել ու դու թույլ տվեցիր, որ հիմա հողն իրեն գրկի: Գիտես՝ ինչ բան է դ իահեր-ձարաններում 18 օր ապրելն ու Եղբայր փնտրելը, ինչ իմանայիր: Գիտես ինչ բան է ազգի տղաներիդ մ ահացած տեսնելն ու նրանց մեջ քայլելը. ֆուռերով էի տղաների մարմինները դիմավորում(պլյուս-մինուս 50) հույս ունենալով, որ

Եղբորս կգտնեմ: Գիտես ինչ բան է դ իերի արանքներով խելակորույս վազելը, երբ անզորությունից պատրաստ ես տղաների մոխրացած թևերը քերել, որպեսզի գոնե խաչի դաջվածքով ճանաչես եղբորդ մարմինը ու մի մասունք տանես տուն, որ ծնողներիդ էլ չկորցնես.. Դրանից հետո էլ էի լուռ, քաջալերում էի քեզ նմանին, որովհետև

մտածում էի՝ կդադարեցնես, մնացածին գոնե կհանես այդ մս աղացից, բայց ինչ արեցիր, մինչև հիմա փոսեր են փորվում Եռաբլուրում: Իմ ամենաանմեղ ղեկավար, գիտեմ, որ ամեն ինչում «նախկիններն» են մե ղավոր, բայց դու ես մարդաս պանը, Երկնքից ներում չես ունենալու, եղբորս որդիներին անհայր թողնելու համար, այսօր մեզ այսքան կ տրտելու ու անտարեդարձ թողնելու համար. Աստված չի ներելու…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *