Նախ Ալիևը թող ասի՝ իր ապուպապը որտեղի բնակիչ են։ Հաստատ այս հարցին չի կարող պատասխանել, որովհետև… Արմեն Խաչատրյանի ՋԱԽՋԱԽԻՉ պատասխանը Ալիևի՝ Զանգեզուրի շուրջ նկրտումներին

Իլհամ Ալիևի բացարձակ ցի նիզմը և պո ռոտախոսությունը՝ Զանգեզուրը ադրբեջանական տարածք համարելու, Երևան հասնելու մասին, կապում եմ նրա հոգեվիճակի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Արմեն Խաչատրյանը: «Ես հարցով կպատասխանեմ Իլհամ Ալիևի այդ հոխորտանքին, նա թող ասի, թե իր պապը և ապուպապը ո՞ր երկրի քաղաքացիներ են եղել: Հաստատ այս հարցին ինքը չի կարող պատասխանել, քանի որ իր ղեկավարած պետությունն այդքան պատմություն

չունի, որ անունը դնեին Ադրբեջան»,- նշեց Արմեն խաչատրյանը: Շարունակո՞ւմ է պնդել, որ Սյունիքը անվտ անգ է, այս հարցին ի պատասխան Արմեն Խաչատրյանը նշեց. «Սյունիքում լինում եմ յուրաքանչյուր շաբաթ, չգիտեմ՝ այդ որ լրատվամիջոցն է ասել, որ գիշերով եմ գնում, այո, եթե աշխատանքից հետո եմ գնում, ուրեմն գիշերով եմ հասնում: Ինչ վերաբերում է Սյունիքի

անվտա նգությանը, ուրեմն կարող եք ավելի գիտական մոտեցում ցուցաբերել, այլ ոչ թե միջանցքներում ու այստեղ-այնտեղ մարդիկ գտնել, որ խի ստ շահագրգրռված են խոսել, այլ անձամբ գնալ Սյունիք ու մոնիտորինգ անել՝ այնտեղ անվտ ա՞նգ է, թե՞ ոչ: Սյունիքում խնդիրները շաֆ են, այն դարձել է անմիջական սահման, այդ սահմանի հետ

կապված մեծ աշխատանք կա անելու:Բնականաբար, այդ աշխատանքները հեռու են վերջնական լինելուց, քանզի շատ աշխատանքներ կան անելու՝ տեսահսկման համակարգերի տեղադրում, փշալարեր, հենակետերի ավելացում ու այլն: Պատ երազմից հետո խոսել, որ ամեն ինչ շատ լավ է ու անվտ անգ է, բնականաբար, ճիշտ չի լինի»։ Դիտարկմանը,

որ Սյունիքում ադրբեջանցի զինվորները բնակիչների մեքենաների վրա են քարեր նե տում, կովեր են գո ղանում, Արմեն Խաչատրյանը նշեց,որ կովերի փաստով ուսումնասիրություններ են արվում: Ուստի, որ նման դեպքեր էլ չլինեն, այնտեղ շատ մեծ աշխատանք կա կատարելու: Մանրամասները կարող եք դիտել ստորև տեղադրված տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *