Սյունեցի մի երիտասարդ էր այսօրվա տաքսու վարորդը. Բնականաբար հետաքրքրվեցի տեղի վիճակի մասին․ Նրա ԱՅՍ նախադասությունը ուղղակի սառը ցնցուղ էր… Ստյոպա Սաֆարյան

Սյունեցի մի երիտասարդ էր այսօրվա տաքսու վարորդը. Բնականաբար հետաքրքրվեցի տեղի վիճակի մասին․ Նրա ԱՅՍ նախադասությունը ուղղակի սառը ցնցուղ էր… Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Այսօրվա տաքսու վարորդը սյունեցի մի երիտասարդ էր, դեհ, ինձանից մի տաս տարի փոքր։ Մի հրաշք տղա։ Իհարկե հետաքրքրվեցի տեղի վիճակի մասին։ Ուզում էի հասկանալ՝ վերջին ամիսների խուճապը, որ մեդիապորտերով և 17-երով արեցին, ոնց է

ազդել’ մարդիկ վա խի զգացողություն ունեն? Նկարագրությունից հասկացա, որ բարեբախտաբար’ ոչ, և ոնց ասեց’ սյունեցին թուրքից վա խող տեսակ չէ։ Խոսեցինք մեր դիրքերից ու պատմեց լավ դիրքերի մասին, որ կարողացել են հաստատել “սահմանազատումից” հետո, ինչպես նաև’

Որոտանի, Շուռնուխ մասին։ Գոնե իմ այդ զրուցակիցս պատմածից հասկացա, որ սյունեցիները վա խեցած չեն ապրելու նոր սահմանի իրողությունների մեջ, թուրքի հարևանությամբ, իր դիրքը սահմանին դնելու է, ոնց որ իմ տավուշցիները երեսուն տարի շարունակ։ Հետո պատմեց Զանգելանի մասին, ուր շատ սյունեցիները գնացել էին պատ երազմի օրերին։ Իմ հայրենակցի մի

նախադասությունը պարզապես սառը ցնցուղ էր’ “ախպեր, մեզ երեսուն տարի ոչ էլ ասել էին, որ դա մեր համար հայրենիք է, մի քանի հոգի հողերը մեջ մեջ էին արել, այգիներ գցել, բան չունեմ ասելու’ հրաշք նռի այգիներ էին, սակայն մինչև պատ երազմը դա մի քանի հոգու էր, հետո պատ երազմի օրերին տվեցին մեզ, ասեցին’ հայրենիք է,

պաշտ պանեք”… Այնուհետև ավելացրեց’ “բայց հո Սյունիքի դեպքում էն չի, ինչ Զանգելանը?” Հասկանում եք չէ՝ ինչ են ասում և մտածում մարդիկ… Հասկանում եք չէ, որ տասնամյակներով այդ ամեն ինչին “բուֆերային” գոտի ասելով ասել ենք հայրենիք չէ և ՀՀ-ում ու Արցախում հաստատված միջնադարյան ֆեոդալիզմը քաղաքական կա տաստրոֆիկ հետևանքների են

բերել, որը արտացոլված է մեր ընկերոջ խոսքում… Ու այժմ այդ ամենն արած, այդ ամեն ինչից օգտվածները մի էնպիսի սրբի կերպարի մեջ են մտել… Պա տերազմի, դրա պլանավորողների ու շահառուների մասին էլ չասեմ՝ ինչ են մտածում.. Ոչ այն, ինչ բրդում են ոմանք 4-5 ամիս անընդմեջ։ Անգիր գիտեն, թե որը որից հետո է եղել և գալիս և ով ինչ դեր է ունեցել… Ժողովուրդը իրոք հզոր է, եթե նրան ծնկի չբերեինք…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *