Գոնե հիմա հասկանու՞մ եք՝ ում համաձայնությամբ /եթե ոչ թելադրանքով/ է Ալիևը հրաժարվում վերադարձնել մեր գեր իներին։ Նրա, ում… Աշոտ Տեր-Մինասյանի վերլուծությունը

Աշոտ Տեր-Մինասյանը գրում է. ԵԽԽՎ-ում ռուսաստանցի պատվիրակների մի մասը թուրքերի և ադրբեջանցիների հետ դեմ քվեարկեցին հայ գե րիների վերադարձի հարցը օրակարգում ընդգրկելուն, մի քանիսն էլ՝ ձեռնպահ ու ոչ մի՝ կողմ․․․ Ի դեպ, դեմ քվեարկողներից է նախկին գեղասահորդ Իրինա

Ռոդնինան, որի անվան Երևանում գեղասահքի սահադաշտ կա։ Գոնե հիմա հասկանու՞մ եք՝ ում համաձայնությամբ /եթե ոչ թելադրանքով/ է Ալիևը հրաժարվում վերադարձնել մեր գեր իներին։ Նա, ում գիտությամբ սկսվեց ու մեզ համար նոր ցեղաս պանության վերածվեց 44օրյան, ում երաշխավորությամբ և պարտադրանքով մենք

վերադարձրինք գ երված բոլոր ազերներին, բայց չենք կարողանում ազատել մեր գե րիներին․․․ Եվ դեռ կան հայեր, որոնք հավատում են ու հալած յուղի տեղ են ընդունում ռուսական մամուլի և «քաղաքագետների» «վերլուծությունները»․․․

Հ․Գ․ հարց է առաջանում․— Ի՞նչ անել․․․ Որքան էլ ցավալի է, պետք է հաշվի առնենք դաժան իրողությունը և փորձենք ազգային համախմբման միջոցով նախ պահպանել մեր ունեցածը, ապա՝ հնարավորինս արագ ձեռամուխ լինենք երկրի ԻՐԱԿԱ՛Ն ՀԶՈՐԱՑՄԱՆԸ։

Հազարամյակներով կրել ենք պարտություններ ու ունեցել հաղթանակներ։ Ամեն ինչ իր ժամանակն ու հնարավորությունն ունի։ Այսօր պետք է ընդունենք/ ո՛չ թե հաշտվենք/ մեր ժամանակավոր պարտությունը և հզորանալով պատրաստվենք գալիք հաղթանակներին, որոնք ԼԻՆԵԼՈՒ՛ ԵՆ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *