Հայտնի է, թե ով է եղել Ագարակում սադրանքների մասնակիցներին ու վարչապետին հայհոյողներին բերողը…ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Civic.am-ը գրում է. Այսօր առավոտից մոտ 40-50 տղամարդիկ հայհոյ անքներով խոչը նդոտում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզի Ագարակ քաղաք՝ վարչապետի հասցեին սե ռական բնույթի հայհոյանքներ տալով ու «Նիկոլ դա վաճան» գոռալով։ Սակայն որևէ մեկը չի ձեր բակալվում ոստիկանների կողմից։ Սա, չնայած այն հանգամանքին, որ անգամ բախ ումներ հրահրվեցին, ու մասնակիցներից մեկը բարձրացավ վարչապետին ուղեկցող անվտ անգության ծառայության ավտոմեքենայի վրա։

Խումբը գոռգոռոցներով կրկնկակոխ հետևում է վարչապետին ու փորձում փակել նրա ճանապարհը, խոչը նդոտել բնակիչների հետ վարչապետի հանդիպումը։ Civic.am-ի տեղեկություններով՝ սադ րանքների կամակերպիչը Մեղրիի քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական, այժմ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Մխիթար Զաքարյանն է։ Հենց նա է իր խմբին բերել

վարչապետի դեմ, թեև փորձում է ներկայանալ որպես հանդարտեցնող։ Ավելին՝ սադ րանքի ակտիվ մասնակից է քաղաքապետի եղբայր Մհեր Զաքարյանը, որը սա դրանքների մասնակից է դարձրել Ագարակի իր «ՄԼ» հյուրանոցի աշխատակիցներին, անգամ՝ մատուցողուհուն Արմինե անունով։ Վերջինս տեսախցիկների առաջ ելույթներ էր ունենում՝ վիրա վորելով Փաշինյանին։ Մասնակիցների մեջ կան մարդիկ, որոնք օրենքի

հետ խնդիրներ ունեն։ Օրինակի՝ մեղրեցի Արթուր Պողոսյանը, որի եղբայրը խնդիրներ ունի օրենքի հետ և այլն։ Օրենքի հետ խնդիր ունի նաև հենց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, որին մեղադ րանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրան սպա ռնում է 2-6 տարվա ազատազր կում։
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Այս պահին խումբը փակել է Մեղրիի ճանապարհը, որ վարչապետը չկարողանա գնալ Մեղրի։ Ոստիկանությունից դեպքի

առթիվ մեր հարցին ի պատասխան ասացին, որ բերման ենթարկված չկա, քր գործ չի հարուցվել։ Նշենք, որ երեկ Ագարակում է եղել նաև ԱՄՆ դեսպանը և դեսպանատան աշխատակիցներ և այլ հյուրեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *