Հայտնի և սիրված երգիչ Արմենչիկի անչափ հուզիչ կատարումը՝ նվիրված Հայ զինվորին..

Արմեն Հարպետի Գոնդրաչյան (բեմական անունը՝ Արմենչիկ, փոփ և ռաբիս երգիչ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր։ Նրա հայրը՝ Հարպետ Գոնդրաչյանը, հայտնի երգիչ էր Հայաստանում։ 1989 թ.-ին ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ։ 2012 թվականի դրությամբ երգիչը թողարկել է 13 ստուդիական ալբոմ:

2010 թվականին Արմենչիկն ամուսնացել է մոսկվայաբնակ Լուսինե Մանուկյանի հետ։ Նրանց որդի Միքայելը ծնվել է 2011 թվականին։ 2015 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում։

Որքան էլ որ ցավալի էր, այնուամենայնիվ երկրում պատերազմ էր: Բազմադարյան պատմություն կերտած ազգը կրկին կանգած էր գոյության պայքարի առջև: Մեր նպատակն էր հասնել խաղաղության, ապրել ազատ երկրում` ջինջ երկնքի տակ: Մեր պայքարն արդար էր:

Սահմանում կանգնած յուրաքանչյուր զինվոր մեզ ամեն անգամ նվիրում է ապրելու եւ արարելու ևս մեկ հնարավորություն: Հայերը ողջ աշխարհից վերադառնում էին հայրենիք` իրենց ներդրումն ունենալու համար հայրենիքի պաշտանության նվիրական գործում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *