Շուռնուխում ազերին իր դիրքից երեք փամ փուշտ էր արձակել, փախել, մտել էիք տները։ Էդ ոնց եք հիմա…Շուշան Ղազարյան

Շուշան Ղազարյանը գրում է. Երեկ, “Ազատություն” ռադիոկայանի լրագրող Մարինե ԽԱՉԱՏՐՅԱՆԸ հատուկ հասել էր Վայոց ձորի Գետափ համայնք՝ հարցնելու, թե ժողովուրդը որտեղից է իմացել Նիկոլ Փաշինյանի՝ համայնք այցելելու վերաբերյալ։ Անկեղծ ասած՝ զարմացա՝ միթե սա ռեպորտաժի թեմա է։

ԱԱԾ-ի քննիչի դե՞ր էր իրեն վերապահել երիտասարդ լրագրողը։ Հարցմունքի առիթն էլ չհասկացա՝ հա նցագործությու՞ն է արել Վայոց ձորում Նիկոլ Փաշինյանը, որ գնացել եք հա նցանքի հետքերով․․․
Պատասխանողներն էլ խեղճուկրակ լուրջ լուրջ պատասխանում էին “քննիչի” հարցերին․․․ճճճճ Այսօր, կարդալով Սյունիքի մարզ կատարած վարչապետի այցը լուսաբանող մամուլը, հասկացա, որ չորրորդ իշխանությունը այլեւս հեռու է

պետականամետ, երկրի ազգային շահերին ծառայող իշխանության դեր ստանձնելուց։ Եւ այդ մամուլով սնվող հասարակության մի անիրթ հատվածի թշվառ երջանկությունը՝ Սյունիքը մերժեց վարչապետին։ Բռավո։ Եւ նույնքան անկիրթ՝ լրահոսի հեղեղը։ Թող էլի մերժեն, դա իրենց ազատ կամքն է։ Բայց կարելի է արժանապատվորեն մերժել։ Հարգելով պետության բարձրագույն աթոռը։ Այլ ոչ թե լիսկայական բարոյազուրկ մեթոդներով ու լեզվով։ Որ փոխանցում է լրահոսը։

Ես մի բան հասկացա այդ լրահոսից։ Սյունիքը մի դուռ ունի։ (Անիի դռների նման։ Որ արաբների դեմ բացեց հայ դա վաճանը)։ Այդ դուռը բաց է կամ Ալիեւի կամ Քոչարյանի համար։։ Մեղրին էլ, մանավանդ, Ղարաբաղի հետ փոխանակելու Քոչարյանի վաղուցվա երազանքն է։ Երեւի ձերն էլ։
Շատ եմ ուզում կանգնեք այդ փաստերի առաջ։

Մանավանդ՝ Շուռնուխում ազերին իր դիրքից երեք փամ փուշտ էր արձակել, փախել, մտել էիք տները։
Էդ ոնց եք հիմա հերոսի պատմուճան հագել, ելել դուրս։ Մարինե Խաչատրյանը լիներ, հարցներ՝ ձեզ ով էր ասել, որ վարչապետը մտնելու է Սյունիք, որ էսպես արագ հավաքվել եք։ Հա․․․ապահով եք։ Չեք վախենում։ Ազերին վարչապետի թիկնազորի
սնա յպերի աչքի տակ է։

Դուք էլ թաքնվեք վարչապետի թիկունքում, որ թիկունքից լավ խփեք Հայաստանի պետականության թիկունքին։ Դա պատմության մեջ շատ է պատահել, հոկտեմբերի 27-ն էլ մեր աչքի առաջ է եղել։ Շարունակեք, ազգակ ործան ալբանացու եւ նրա հետ դաշինքի սեւ գիր կնքած նախկինների լիսկայական խրախճանքը։ Մեկ է, չեք հաջողելու։ Ժողովրդին այսպես ավելի եք ամրապնդելու Հայաստանի

պետականության շուրջ, որ 20 տարի հանձնված էր ներքին թշ նամուն։ Ես, որ ուրիշ թեկնածու էի մտմտում մտքում, ձեր “շնորհիվ” փոխելու եմ որոշումս։ Եւ իմ նման շատերը։ Ոչ մեկ էնպես չի աշխատում Փաշինյանի օգտին, որքան ներկա չորրորդական իշխանությունն ու ալբանասելջուկյան “ՏՐՈՅԿԱՅԻ” մերժված դաշինքը։ Ապրեք, Փաշինյանը երախտապարտ է ձեզ։

Հ․Գ․ Երեկ զարմացած ու զայրացած քննարկվում էր Եվրախորհրդում գե րիների հարցով ռուս պատգամավորների հակահայկական վարքը։
Ինչ է, մեզ ավելի՞ն է հասնում Երբ մենք մեր երկրում պետությունը դարձրել ենք ողորմելի, քրքրված մի լաթ ու սմբակի տակ առած, խրախճանք ենք անոում․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *