Սա Ռոբերտ Քոչարյանի կազմակերպածն է՝ Քաջարանի կոմբինատի միջոցով և նպատակը հետևյալն է… Գրիգոր Հարությունյանի անդրադարձը սյունեցիների վերաբերմունքին

«Դրանք հան ցագործ խումբ են, հավաքված դեբոշներ են անում ՝ կազմակերպված համայնքապետի կողմից, այդտեղ որևիցե գաղտնիք չկա»,- այդ մասին Civic.am-ի հետ զրույցում խոսելով այսօր Ագարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը խոչընդոտողների վերաբերյալ՝ ասաց այս պահին Մեղրիում գտնվող, ՀԺԿ անդամ Գրիգոր Հարությունյանը:

Վերջինիս խոսքով՝ ինքը ողջ օրը շփվում է մեղրեցիների հետ, ու Մեղրիի մեծամասնությունն այսօր Նիկոլ Փաշինյանի հետ են։ «էդ մի հան ցագործ խմբին տենց սիրուն կազմակերպել են ու օգտագործում են։ Ոստիկանությունը բոլորին պիտի հավաքի իրենց տեղը դնի, ուրիշ ոչինչ։ Ի՞նչ է նշանակում այսօր սե ռական բնույթի հայհ ոյանքներ տալ վարչապետին, ո՞վ եք դուք։

Սա Ռոբերտ Քոչարյանի կազմակերպածն է՝ Քաջարանի կոմբինատի միջոցով։ Համայանքապետն էլ էդ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ է։ Քաջարանի կոմբինատը, որ 132 միլիոն դոլարով առել են, ամբողջ ֆինանսական միջոցները ներդրել են, ժողովրդին էլ ստրուկի նման պահում են, նույնն էլ Ագարակի կոմբինատը։

Նիկոլ Փաշինյանի մեղքն այն է, որ ինքն իշխանության գալով՝ էդ հա նցագործներին բոլորին չհավաքեց մտցներ համապատասխան տեղը։ Թող հիմա հասկանան, որ ժողովուրդը դրանց ձեռքին պատանդ է»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։

Մեր այն դիտարկմանը, որ տեղեկություններ ունենք, որ վարչապետի՝ Մեղրի այցից առաջ, Ագարակից եկած ինչ-որ մարդիկ Մեղրիում հսկում են, թե ով է դիմավորելու վարչապետին, ունի՞ նա արդյոք նման տեղեկություն, Գրիգոր Հարությունյանն ասաց, որ ոչինչ չի բացառվում, քանի որ շատ են բաց թողել ու հան ցագործ խումբ է ձևավորվել։

«Հլա թող նայեն, թե տարեկան քանի ագարակցի է նարկոբիզնեսով բռն վում։ Սաղ նարկոբիզնեսի կլանն է։ Մեղրիում ժողովուրդը 90-95 տոկոսով Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն է։ Ուղղակի ժողովուրդը տեղյակ չի, հիմա այնպիսի սեզոն է, որ բոլորն իրենց այգիներում աշխատում են, փողոցներում մարդ էլ չես գտնի»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։
Լիլիթ Թադևոսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *