Սյունիքում մի փոքրամասնական խումբ փորձում է թույլ չտալ, որ Սյունիքի խնդիրները դրվեն կառավարության սեղանին, որովհետև… Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանն իր էջում գրել է. Արդեն երկրորդ անգամն է, ինչ Սյունիքում մի փոքրամասնական խումբ փորձում է նույնիսկ անթույլատրելի մեթոդներով թույլ չտալ, որ Սյունիքի հարցերը դրվեն կառավարության սեղանին ու փնտրվեն լուծումներ։ Հետո նույն խանգարողները

սկսում են շահարկել, թե “Սյունիքը անտեր է”, “Սյունիքը մնացել է մենակ “ազնիվ” համայնքապետերի “հույսին” /իսկ տեղեկատվությունը նրանց դեմ հա րուցված քր եական գործերի մասին լիուլի է/ և այսպես շարունակ։ Հետո նրանց շարունակում է Իլհամ Ալիևը

իր հո խորտանքներով և սկսում են Ալիևի բար բաջանքները պտտացնել․․․ Մի խոսքով՝ շատ կազմակերպված պլան է, աշխատում է ամբողջ երկրի դեմ, ինչպես Արցախի դեպքում էր արվում 2,5 տարի անընդմեջ, ու, ցա վոք, կառավարությունն էլ կարծես թե չի տեսնում, թե Սյունքի դեմ մեխանիզմը ոնց է աշխատում։ Ուզում եմ

հավատալ, որ մեր սյունեցի եղբայրները և քույրերը տեսնում և հասկանում են, ու իրենք էլ չպետք է թույլ տան, որ այդ ագ րեսիվ փոքրամասնական խմբակները մեզ բոլորիս հետ գցեն Սյունիքի կենսական խնդիրները լուծելուց, այն ժամանակ երբ ժամանակը թանկ է և մենք մեզ պարտադրված ու պարտված պատ երազմից

երկրով ու ազգովի ոտքի կանգնելու, հզորանալու և մեզ պաշտ պանելու հրամ այականն ունենք։ Մենք տեսել ենք, թե ոնց է կազմակերպված փոքրամասնությունը անկազմակերպ մեծամասնությանը տասնամյակով թելադրում։ Հույս ունեմ՝ անցյալի սխալները թույլ չենք տա։ Իսկ այս ամեն ինչում կարևորը որևէ

անձի իշխանությունը չէ, քանզի բոլորը ժամանակավոր են այս աշխարհում։ Մնալու է այն, թե ինչ խնդիր է լուծվում երկրի և նրա համայնքների համար։ Հետգրության տեղը․ Ագարակում կամ որևէ ուրիշ տեղ սրբություններ, մորը, այն էլ մա հացած կնոջը հա յհոյող տմարդի տեսակը նախ պիտի գիտակցի, որ իր մորն է հայ հոյում,

եթե տուն գնա, միգուցե իր մայրը դա կբացատրի, և այդ տեսակը կամ նրա արաքը արդարացնողը իմ աշխարհի մեջ տեղ չունի ու հորդորում եմ այլևս չերևալ ու որևէ մեկնաբանություն չգրել իմ գրառումների տակ։ Եթե դա “ճիշտը Ը սիրունն է”, ոնց երկու կին գրեցին, չզարմանաք, որ ձեզ էլ նույն ձև դիմավորեն այդ քն նարկումներում՝ “ճշտով ու սիրուն”։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *