Բայդենը խախտեց տասնամյակների ամոթալի լռությունն ու ասաց ճշմարտությունը․ Սա նշանակալի օր է իմ 1000-ավոր ամերիկահայ ընտրողների համար, ովքեր… Ադամ Շիֆ

Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջի մեջ անդրադարձավ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը, որով նա ճանաչեց Հայոց ցեղաս պանությունը։ Ադամ Շիֆի գրառումը՝ ստորեւ․ «Ողջ ամերիկահայության ու բոլոր նրանց համար, ով հավատում է մարդու

իրավունքներին ու ճշմարտությանը, այս օրը կնշանավորվի որպես պատմական նոր շրջան։ Նախագահ Ջո Բայդենը մար տահրավեր նե տեց թուրքական սպա ռնալիքներին ու 1,5 մլն հայերի սպա նությունը անվանեց Ցեղաս պանություն՝ 20-րդ դարի 1-ին ցեղաս պանությունը։ Այսպիսով, Ջո Բայդենը խախտեց տասնամյակների ամոթալի

լռությունը և կիսաճշմարտությունը եւ իր նախորդների չարած խոստումները ու ասաց ճշմարտությունը։ Սա նշանակալի օր է իմ 1000-ավոր ամերիկահայ ընտրողների համար, ովքեր ամբողջ կյանքում աղոթում էին դրա ճանաչման համար։ Ու ես ոգեւորված եմ, որ այդ հայտարությունը արվեց, երբ կան Ցեղաս պանությունը վերապրած անձիք, թեկուզ եւ նրանց թիվը շատ փոքր է։ Դա նաեւ կատարվում

Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Արցախում սան ձազերծած պատ երազմի ու հայերի համար նոր վտա նգների ժամանակաշրջանում։ Այժմ, երբ ոգեկոչում ենք Հայոց ցեղաս պանության զո հերի հիշատակի 106-րդ տարելիցը, մենք կարող ենք դա անել՝ գիտակցելով, որ մեր ժողովուրդը, ի դեմս նախագահի ու Կոնգրեսի միասնական է։ Մենք էլ երբեք չենք լռի։ Եվ երբեք չենք մոռանա»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *