2021թ.-ի ապրիլի քսանչորս: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եղավ ԱՄՆ-ի առաջին նախագահը, որը խոսելով Հայոց ցե ղшսպшնությունից՝ օգտագործեց Geno cide եզրույթը՝ ընդ որում, ոչ թե համեմատության մեջ դնելով Հոլոքոստի հետ, ոնց ժամանակին արել էր նախագահ Ռոլանդ Ռեյգանը,
այլ Թուրքիային մե ղшդրեց ցեղ шսպան երկիր լինելու համար: Հայտնում է «1լուրեր»-ը: Որ Ջո Բայդենը ապրիլի քսանչորսին իրերը կանվանի իրենց անուններով, հայտնի էր դեռ ապրիլի 21-ին, երբ «Բլումբերգ» պարբերականը, հենվելով Սպիտակ տան իր աղբյուրների վրա, ասաց, թե նախագահը օգտագործելու է «ցեղшս պшնություն» եզրույթը: Նույն
ակնարկը արվեց նաև ապրիլի քսանչորսի նախօրեին, երբ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը, ևս օգտագործելով «Հայոց ցեղшս պшնություն» եզրույթը, հորդորեց մեկ օր համբերել՝ պնդելով, թե պաշտոնական Վաշինգտոնի հիմնական ասելիքը կհրապարակի հաջորդ օրը: Ընդ որում, այնպիսի տպավորություն էր, որ Վաշինգտոնը, Թուրքիային шպ տшկելուց առաջ, փորձում է ամեն
բան անել, որ հшր վшծը շ ոկային չլինի: Ամենայն հավանականությամբ, ամերիկացիների մարդասիրությունը չգնահատվեց, քանզի երեկ Թուրքիայի ԱԳՆ-ն Մևլութ Չավուշողլուն Բայդենի ուղերձը որակեց որպես ամբոխ ահաճո ու պատեհապաշտական: Իրականում հարկավոր է հստակ հասկանալ, որ Ջո Բայդենի կոչը բնավ պատահական կամ, առավել ևս,
պատեհապաշտական չէր, քանզի դեռևս երեք-չորս ամիս առաջ արդեն պարզ էր, որ Բայդենի նոր վարչակազմը դեռ դիրքավորում է և նախապատրաստվում է մի շարք, այդ թվում նաև Թուրքիայի հանդեպ դիրքորոշման էական խս տա ցումների: Արդեն այն ժամանակ զգացվում էր, որ Վաշինգտոնը հոգնել է անհավատարիմ կնոջ Անկարայի պահվածքից, և արդեն ապրիլ-մայիս
ամիսներին Միացյալ Նահանգները կսկսի Թուրքիային իրական աշխարհ վերադարձնելու փորձերը: Ըստ էության, սա նշանակում է, որ առաջին այս քայլին կարող են հետևել Թուրքիայի հանդեպ մի շարք պшտ ժшմիջոցներ, որոնցից որոշները կարող են նաև համապատասխանել պաշտոնական Երևանի շահերին: Խոսքը, հատկապես, վերաբերում է Արցախյան 2-րդ պատ երազմում Թուրքիայի
անմիջական մասնակցության խնդրին, որը, իհարկե, կարող է դառնալ Անկարայի հանդեպ ճն շում բանեցնելու Վաշինգտոնի գործիքներից մեկը: Մասնավորապես որ ամերիկյան հատուկ ծառայությունները արդեն ավարտել են պատ երազմում Թուրքիայի մասնակցության ապացուցների հետա զոտումը, ու ուսումնասիրությունն արդեն, որոշ տեղեկությունների համաձայն, ուղարկվել է թե՛
Սպիտակ տուն, թե՛ օրենսդիր պալատներին: Այսինքն՝ եթե հայկական կողմը կարողանա կենտրոնացնել ուժերը և գործակցել Սփյուռքի ու հայկական լոբբիստական կազմակերպությունների հետ, ուրեմն հնարավոր է, որ Արցախյան երկրորդ պատ երազմն իր ընթացքով ու հետևանքներով դառնա ԱՄՆ-ի արտաքին քաղաքական օրակարգի
մաս: Իսկ եթե նկատի ունենանք, որ վերջին շրջանում որոշակիորեն ակտիվացել է նաև Մինսկի խումբը, որում ԱՄՆ-ն երեք համանախագահներից մեկն է, ուրեմն բացառված չէ, որ Թուրքիային զուգահեռ հայելային ճն շում կսկսի գործադրվել նաև Բաքվի վրա, ու հատկանշական է այն, որ այդպիսի ճն շման հարցում Վաշինգտոնը կարող է ունենալ նաև Մոսկվայի ու Փարիզի աջակցությունը: