ՊՐԵՄԻԵՐԱ…Արման Հովհաննիսյանի և Լարիսա Դոլինայի անչափ հուզիչ զուգերգը դուստրերի մասին… Պարզապես վայելեք

Արման Հովհաննիսյանը ծնվել է 1980 թվականի մայիսի 12-ին, Հայաստանի Հանրապետության Մասիս քաղաքում։ Երգչի գործունեությունը սկսել է 12 տարեկան հասակից։ Երգել է Մասիս քաղաքի երգի և պարի անսամբլում, որի հետ շրջագայել է

Հայաստանի բոլոր մարզերով։ Մասիսի միջնակարգ դպրոցը ավարտել է 1997 թվականին։ 1996-1997 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Մինչ 3-րդ կուրս սովորել է Սարգիս Թորոսյանի դասարանում, որից հետո տեղափոխվել է ժողովրդական երգի ամբիոն` Ռուբեն Մաթևոսյանի դասարան։

2008 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ժողովրդական երգի ամբիոնի ասպիրանտուրայի բաժինը։ Առաջին ձայնասկավառակը` «Սեր և Հայրենիքն է», որը թողարկել է ուսանողական տարիներին։ 2002 թվականից սկսել է համերգային գործունեությունը աշխարհով մեկ։

Մենահամերգներով հանդես է եկել Երևանում (2009 թվական, 2011 թվական), Լոս Անջելեսում (2011 թվական, 2013 թվական) և Փարիզում (2013 թվական)։ Նկարահանվել է մի շարք տեսահոլովակներում և թողարկել ավելի քան 15 ձայնասկավառակ։

2020 թվականի սեպտեմբերի 21-ին Լաս Վեգասի Փառքի ծառուղում բացվել է Արման Հովհաննիսյանի անվանական աստղը: Արման Հովհաննիսյանը և Լարիսա Դոլինան նոր երգ են ներկայացրել: «Իմ աղջիկ»… Տեսանյութը ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *