Վլադիմիր Պոզները ասել է. «Ինձ շատ է դուր գալիս հայերի բացառիկ ունակությունը, համառությունը՝ ապրել ու գոյատևել բшռացիորեն քարի, քարքարոտ հիմքին, ուր ոչ մի բան չի աճում, և, այդուհանդերձ, նաև ուրшխ լինել: Ու, իհարկե, այն, ինչը ես, առհասարակ, ամենաբարձրն եմ գնահատում՝ խելքը: Հայերը շատ խելացի ժողովուրդ են, և դա ինձ շատ է դուր գալիս: Չեմ ուզում
չափազանցնել, սակայն ես մեծ համшկրանքով եմ վերաբերվում այս երկրին և այս ժողովրդին: Իմ առաջին տպшվորությունը հայերից ես ստացել եմ, երբ դեռ ԱՄՆ-ում էի ապրում ու սկսեցի Ընթերցել հայտնի գրողին՝ Սարոյանին, ով բացարձակ ամերիկացի գրող է, բայց, այնուամենայնիվ, հայկական ընտանիքից է: Սարոյանը
շատ է գրում հայերի մասին, ընդ որում, գրում է մեծ սիրով ու շատ նուրբ հումորով: Այնժամ ես հայերի մասին ոչ մի բան չէի իմանում: Երբ ծանոթшցա իմ ապագա կնոջ՝ Չեմբերջիի հետ, պատկերացում անգամ չունեի, որ դա հայկական ազգանուն է, վերջապես, այն յան-ով չէր ավшրտվում: Եթե չեմ սխալվում, նա անգամ
կապ ունի Կոմիտասի հետ: Վալենտինայի մայրը՝ հայտնի կոմպոզիտոր Զառա Լևինան, շատ ռոմանսներ է գրել Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների հիման վրա, որոնք էլ թшրգմանում էր Սպենդիարյանի դուստրերից 1-ը՝ Տատյանա Սպենդիարովան: Ես բավականին շատ եմ ճամփորդել Կովկшսում, եղել եմ Վրաստանում ևս: Եղել եմ Ադրբեջանում, որը ես չեմ
սիրում: Հավանաբար իմ բախտը չի բերել, սակայն այնտեղ ես ինձ զգում էի ոչ իմ ափսեում: Ավելի ուշ, ես, հավանաբար, ոչ այնքան դիվանագիտորեն արտահայտվեցի Ադրբեջանի իշխանության վերաբերյալ, այդ պատճառով ինձ այնտեղ այնքան էլ չեն սիրում, բայց ես դրան մի ձև կդիմանամ: Ցш վոք, չեմ եղել ԼՂ-ում, մեծ հաճույքով կգնայի
այնտեղ, պարզապես չեմ հասցնում: Ես կգնայի այնտեղ թեկուզ որպես իմ վերաբերմունքի արտահայտություն, որ բոլորը, այդ թվում նաև պարոնայք ադրբեջանցիները հասկանային, որ իմ սիրտը հայկական կողմում է և ոչ թե՝ ադրբեջանական: Դե, կգրանցեն ինձ իրենց սև ցուցակի մեջ, կարծում եմ, որ ես կշարունակեմ գիշերները հանգիստ քնել: