Թաղային խուժ անի դեմ ես եմ դուրս գալու և պայ քարեմ, եթե նման բան լինի, ապա… Աշոտ Աղաբաբյանի կոշտ խոսքը՝ ՀՀԿ-ականների՝ քաղաքականություն վերադառնալուն

ՀՀԿ-ն ոչ մի շանս չունի. Թաղային խու ժանի դեմ ես եմ դուրս գալու պայք արեմ, սատ կացնելով կգնամ.
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՀԿ ԳՄ նախկին անդամ, գործարար Աշոտ Աղաբաբյանը։
Առաջին անգամ չէ, որ ՀՀԿ-ն գլուխ է գովում, կամ սուտ է խոսում։

Ինչ վերաբերում է շանսերին, ապա գտնում եմ, որ շանսեր բացարձակ չունեն։ Անհնար բան է, որ նրանք օրինական ճանապարհով ձայն հավաքեն։ Այն ժամանակ համամասնական, մեծամասնական ընտրակարգեր կային, սակայն հիմա

բացառված է, որ նախկինում իրենց ձայն տվողները հիմա նորից ձայն տան։ Նախկինում մեծամասնականով ՀՀԿ-ի համար ձայն բերողները մենք ենք եղել, մինչև 25-30 հազար ձայն ենք բերել։ Հիմա մենք չկանք այդտեղ, նրանց համար ո՞վ է ձայն բերելու։

Եվ հետո, վերջին փորձությունը իրենք շատ վատ անցան, այնքան դավաճանություն արեցին, որ այդքանից հետո եթե ժողովուրդը նրանց ձայն տա, ապա մենք ժողովուրդ չունենք։

-Թաղային խուժ անի դեմ ես եմ դուրս գալու և պայ քարեմ, եթե նման բան լինի։ Սատ կացնելով կգնամ։ Եվ հետո էլ հանձնաժողովները իրենցը չի, որ հանձնաժողովների միջոցով ինչ ուզենան անեն։ Իրենց կողմից ինչ-որ քայլեր կարվեն, բայց իշխանությունները դա պետք է թույլ չտան։ Ժողովուրդը դա պետք է թույլ չտա։

Նիկոլ Փաշինյանը վաթսուն տոկոս ձայն է տանելու։ Նախկինում 70-80 տոկոս ձայն է տարել, հիմա մի քիչ կաշառված մարդիկ կան։ Դրա շնորհիվ մի քիչ կնվազեն ձայները, սակայն ոչ ավել, նա 60 տոկոս կհավաքի։ Քոչարյանը, դաշնակները, Սերժը, բոլորին թվում է, թե իրենք հավերժ պետք է պաշտոնի լինեն, հետո իրենց զավակները գան, հետո

թոռները, բայց ժողովուրդը նրանց պետք է հիշեցնի, որ իրենք ընդամենը 20-25 տարի առաջ քրջեր են եղել, հետո պառակտիչ գործեր են արել և մարդիկ շատ լավ հիշում են այդ ամենը։ Ես անպայման Նիկոլ Փաշինյանին եմ ընտրելու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *