Էլեն Բադալյանի անթերի կատարումը ռուսական «Ձայնը երեխաներ» նախագծում․ Ժյուրին ապշած էր հզոր ձայնից

Don’t You Worry ‘Bout a Thing երգի քավեր տարբերակը հնչել է տարբեր երգիչների շուրթերից։ Դիտեք, թե ինչպես է այն կատարել Էլեն Բադալյանը։

Տասնմեկամյա Էլեն Բադալյանի կատարումը հիացրեց ժյուրիին։ Երբ աղջիկը երգեց առաջին ակորդները, հայտնի կոմպոզիտոր Վալերի Մելաձեն իսկույն արձագանքեց, որ շատ լավ է։ Նա առաջինը սեղմեց կոճակը, իսկ

մի քանի վայրկյան հետո շրջվեց նաև երգչուհի Սվետլանա Լոբոդան։ «Կուզեի ձեզ խնդրել գալ իմ թիմ։ Կուզեի մի քանի դաս վերցնել ձեզնից», — ասաց Մելաձեն։ «Քո ձայնի մեջ այնքան գրուվ, դրայվ ու էներգիա կա։

Նստած մտածում ես՝ որտեղից են գալիս նման երեխաները։ Բացառիկ է, հիանալի։ Դու ամեն ինչ կարող ես։ Դու մեզ շատ պետք ես», — հավելեց Լոբոդան։ Երգչուհին նշեց, որ Էլենն անսովոր ձայն ունի, ու ասաց, որ նա Ջեյս Բրաունի նման կարող է նմանակել ցանկացած գործիքի։

«Ձայնը․ երեխաներ» նախագծի ժյուրիի երրորդ անդամ Պելագեան ասաց, որ մեջքով նստած` որոշել է կատարողի տարիքը՝ մտածելով, որ նա ավելի մեծ է։ Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *