«Զինվորի երգը». կատարում է լիբանանահայ երգչուհի Սարինա Քրոսը. անչափ հուզիչ և հայեցի կատարում

Սարինե Սաղերյան , ավելի հայտնի որպես Սարինա Քրոս, հայկական արմատներով երգչուհի։ Սարինան լայն ճանաչում է ձեռք բերել հունական հայտնի “STIN YGEIA MAS RE PAIDIA” հեռուստանախագծին մասնակցելուց հետո,

որտեղ հույն երաժիշտներ Կոստանտինուս եւ Մաթեոս Ծախուրիդիս եղբայների հետ կատարել է հայկական ժողովրդական «Բինգյոլ», արաբական և հունական երգերը, որոնք մեծ տարածում են գտել

հատկապես Հունաստանում, Հայաստանում ու Լիբանանում՝ տարբեր սոց-ցանցերում հավաքելով ավելի քան տասը միլիոն դիտում : Սարինան 2017 թ. ամռանը Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվող Ծախուրիդիս եղբայների համերգի հատուկ հյուրն էր, որտեղ կատարեց ութ երգ,

ներառյալ հայկական «Աշխարհում սիրել եմ քեզ», «Դլե Յաման» , «Թամամ Աշխարհ», «Բինգյոլ» երգերը : 2017 թվականին հուլիսին Սարինա Քրոսն առաջին անգամ այցելեց Հայաստան։

Ծնված լինելով երաժիշտների ընտանիքում, դեռ մանկուց Սարինան սիրել է երգն ու երաժշտությունը։ Հայրը եղել է հայտնի լիբանանահայ երգիչ Փոլ Բաղդադլյանի թմբկահարը, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ նա նույնպես ընտրի երաժշտի ուղին։ Սարինայի գեղեցիկ կատարումը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *