Մեզ խաբում են թուրքերը, երբ ասում են՝ «Հայի վերջին խելքը իմը լիներ», գիտե՞ք՝ ինչու, քանի որ… Դավիթ Մաթևոսյան

«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանի ֆեյսբուքյան գրառումը: ՊԱՐԶԱԲԱՆՈւՄ Ինձ անընդհատ դիմում էին, թե Հրանտ Մաթևոսյանին վերագրվող, հիրավի իր ոճով ու բացառիկ նմանությամբ ձևակերպված այս տողերը, որ հոդվածից կամ գործից կամ հարցազրույցից են:

Հպարտությամբ պիտի նշեմ, որ տողերի հեղինակը Ավետիս Հարությունյանն է (ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ) և իր հոդվածում Մաթևոսյանի «Մեծամոր»-ից մի կտոր հիշատակելով, թեման արծարծել է և ՀՐԱՇԱԼԻ ու նույնքան ՑԱՎՈՏ, արդիական ձևակերպել:

Ստորև տեղադրում եմ այդ կտորը, ինչպես նաև ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ հոդվածի հղումն ամբողջությամբ, դառնությամբ ու զզվանքով ամրագրելով, որ մեր այսօրվա ձախողակ կառավարիչները, ոչ Մաթևոսյանից, ոչ Սիրադեղյանից մի տող եւ մի բառ, ու նույնիսկ տառ անգամ չեն ընկալել, ուր մնաց`ամրագրեին, օղ

անեին ականջներին և փորձեին հիմքը դարձնել իրենց գաղափարների ու ծրագրերի: Չնայած… նախ պիտի գաղափար ու ծրագիր ունենային և ոչ լոզունգ ու մտքի շատրվաններ: Ահա. Հրանտ Մաթեւոսյանը հայկական ջա րդերի առիթով գրում է, թե՝ բա գաս, խավար, վտ անգներով լեցուն միջնադարով գաս հասնես 20-րդ լուսավոր դարի շեմին ու կոտ որվե՞ս…

Բա հիմա գաս, գաս հասնես երրորդ հազարամյակի շեմին ու քո 2000 տարվա փորձից մի դաս չքաղե՞ս: Այդ 20 դարերի ոչ մի հատվածում, ոչ մի ճակատագրական պահի չկարողանա՞ս մի քայլ ետ կանգնես ժամանակին, մի դաշնակից ավելացնելով՝ մի թշն ամի պակասեցնես, մի վիրա վորանք կուլ տաս, որ հետեւյալ 100 տարին չմե ռնես ամոթից, մի զ ոհ տաս՝ 1000-ը խնայես, մի գյուղ տաս՝ 1000-ը պահպանելու համար:

Բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս: Պարտվելը ի՞նչ է, որ պարտվել չսովորես եւ ամեն պարտություն վերածես արհավիրքի: Մեզ խաբում են թուրքերը, երբ ասում են՝ «Հայի վերջին խելքը իմը լիներ»: Կամ ձեռ են առնում,

կամ մենք ենք հորինել, մեզ հույս տալով, թե վերջում մի բան կմտածենք: Վերջին պահին, սակայն, մտածում են ուրիշները: Վերջին պահին, միշտ, որոշում ընդունում են ուրիշները: Ավետիս Հարությունյան (ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *