Երկիրն աննախադեպ փո րձանքի հասցնելուց, բոլոր կարևոր ոլորտներում ձախողելուց հետո, ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Ընդամենը մեկ բան…Արտակ Հարությունյան

Արտակ Հարությունյանը գրում է. Երկիրն աննախադեպ փո րձանքի հասցնելուց, բոլոր կարևոր ոլորտներում ձախողելուց, երկիրը ճգնաժամային վիճակի առաջ կանգնացնելուց հետո ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Ընդամենը մեկ բան. պատասխանատվությունն իր վրայից գցելու համար

իրար հակասող բազմաթիվ ինքնաարդարացումներից հետո ասում է, որ եթե իրան չընտրենք, ապա Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կվերադառնան իշխանության։ Սրան զուգահեռ Տեր-Պետրոսյանը իր մոտ է կանչում Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, ասում է. «Եկեք մեր ամբիցիաները

թողնենք մի կողմ, հրապարակավ երաշխիք տանք, որ այս 3-ս չենք վերադառնալու իշխանության, չենք լինելու իշխանության մաս, նախաձեռնենք «ազգային համաձայնության դաշինք», որի մեջ կմտնեն տարբեր վեկտորների, իրար զսպող ամենատարբեր քաղաքական ուժերից, քաղաքացիական նախաձեռնություններից, հասարակական կազմակերպություններից, մտավորականներից

մարդիկ, էդպես կձևավորենք բազմաբևեռ Ազգային Ժողով, հետո կառավարություն, երկիրը փորձանքի բերած իշխանությանն էլ կհեռացնենք»։ Ու ի՞նչ է անում հասարակության մի մասը. ասում է, թե բա Լևոնն ուզում ա Ռոբին ու Սերժին իշխանություն բերել։ Սիրելի հարգելիներս կամ հարգելի սիրելիներս, Ռոբին իշխանության հավակնելու

հնարավորություն ձեր Նիկոլն է տվել, նրան դարձնելով գործոն, վրայից մաքրելով մարտի մեկը ու լիքը ուրիշ բաներով։ Տեր-Պետրոսյանը, հակառակը, փորձում է նրանց էլ չտալ իշխանության հավակնելու հնարավորություն։ Բայց չէ, հարցը մակերեսայինից էն կողմ քննարկելը մոդայիկ չի։ Սովորել ենք նիկոլական լոզունգներով ապրելուն, լոզունգներով պարտվելուն, լոզունգներով երկիրը կործանման տանելուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *