Սերժ Սարգսյանը դավաճանել է բոլոր նրանց, ում հնարավոր էր դավաճանել…Այս հարցերի պատասխանը պարզ է.. Եվ դա հետևյալն է… Կառլոս Պետրոսյանի ԿԱՐԵՒՈՐ վերլուծականը

«Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ զրույց է ունեցել ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի հետ։ -Կառլոս Խաչիկի, օրեր առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել Հայատանի ներքաղաքական կյանքի ու 44-օրյա պա տերազմի հետևանքների վերբերյալ: Եվ բավական հետաքրքիր ստացվեց այն գնահատականը, որ Սարգսյանը տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Իսկ կոնկրետ Սարգսյանը Փաշինյանին անվանել է «փոքր մարդ, որը մեծ ստվեր է գցում»: Դուք ինչպե՞ս կարող եք մեկնաբանել նման համեմատությունը:

– Դե ինչ, եկեք սկսենք նրանից, որ Նիկոլ Փաշինյանը մեծացել եւ հասունացել է հենց Սերժ Սարգսյանի փոքր եւ աննկատելի գործչի կողմից տրված հսկայական ստվերի տակ: Ուշադրություն դարձրեք, որ նախկին նախագահ Սարգսյանն ուղիղ հաստատել է, որ իր ղեկավարման դեմ իրականացվող ակցիաների սկզբում, որը կազմակերպվել էր հենց Փաշինյանի կողմից, մարդաշատ չէին եւ լուրջ մտահոգություններ չէին առաջացնում նույնիսկ այն ընթացքում, երբ ընդդիմությունը բռ նությամբ գր ավեց Հանրային ռադիոյի շենքը:

Այսինքն, այն ստվերը, որն այդ պահին նետում էր Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանի համար այնքան էլ մեծ չէր թվում: Նույնը, բառացիորեն ու փոխաբերական իմաստով, չի կարելի ասել այն «ստվերի» մասին, որ Սերժ Սարգսյանն ինքն իր ներկայությամբ բերեց Հայաստանի քաղաքականություն: Եվ հենց նրա մեծ ստվերից էլ Փաշինյանի հեղափոխությունը սկսվեց` մաքրելով Հայաստանում պետական իշխանության համակարգը եւ տանելով պատերազմի:

-Դուք նկատի ունեք «ստվերային տնտեսությո՞ւնը»: -Եվ դա նույնպես: Խոսելով «ստվերային տնտեսության» վերաբերյալ, պետք է ինքդ քեզ հաշվետվություն տաս, որ այն չի առաջանում դատարկ տեղում: Ստվերային ֆինանսներն առաջանում են անօրինական առեւտրից, մաքսանենգությունից կամ այլ տարբեր հան ցագործ սխեմաներից՝ սկսած զե նքերի եւ թ մրամիջոցների վաճառքից, վերջացրած խաղամ ոլությունից: Այս բոլոր արատավոր երեւույթները դաժանորեն ծաղկում

էին Սերժ Սարգսյան փոքրիկ գործչի հսկայական ստվերի ներքո: Նա թեկուզ մասամբ գլխավորել է այն սիտեմը, որը միտումնավոր ու իր կամքով որպես ժառանգություն թողել էր Սերժ Սարգսյանը: -Դուք ուզում եք ասել, որ Սերժ Սարգսյանն ինքնակա՞մ է հեռացել: Չէ՞ որ նրա հրաժարականի մոտիվացիան զանգվածային անհնազա նդության ակցիաներն էին, որոնք գլխավորում էր հենց Փաշինյանը:

-Ճիշտ է: Իսկ ինչպե՞ս սկսվեց այդ անհնազանդությունը Ու հասավ այդպիսի մասշտաբի: Ի վերջո, սա վերջնական գիծ է եւ արդյունք Սերժ Սարգսյանի եւ նրա Հանրապետական կուսակցության 10-ամյա կառավարման: Այսինքն ՝ լայն զանգվածների լիակատար հիասթափություն, տնտեսական փլո ւզում եւ ռա զմաքաղաքական փակու ղի: Ահա թե ինչով ավարտվեց գրոսմայստեր Սարգսյանի «շախմատային խաղը»: Եվ այս ո ղբալի արդյունքին միայն մեկ բան կա ավելացնելու. Սարգսյանը դավա ճանել է բոլոր նրանց, ում

հնարավոր էր դավ աճանել եւ նաեւ Հայաստանում՝ իր մերձավոր շրջապատում ու արտերկրում եւս՝ մեր երկրի միջազգային գործընկերների շրջանում եւս: Նա ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները փակու ղի մտցրեց ՝ բանակցությունների սեղանի շուրջ իր ներկայությամբ, երբ նրան թվաց, որ լրջորեն բանակցում են իր հետ, եւ նա ամեն ինչ վերածեց ֆարսի ու պոկերի ՝ բլեֆ անելով եւ

խաղադրույքներ հավաքելով այնտեղ, որտեղ դա կտրականապես պետք չէր անել: Եվ հիմա նա հանդգնություն ունի վստահեցնել, որ Հայաստանի կողմից բանակցողի փոփոխության դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող էին Երեւանի համար անբարենպաստ պայմաններ առաջարկել: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ

եթե Սերժ Սարգսյանը կյանքում գոնե մեկ անգամ կատարել իր խոստումը ու չառաջադրել իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում, այլ երկրի ղեկավարումը փոխանցել խորհրդարանական ընտրությունները հաղթած եւ ֆավորիտ համարվող Կարեն Կարապետյանին, ապա համանախագահները կպաշտպանեին նրան եւ հանդես կգային ավելի կառուցողական նախաձեռնություններով:

-Դուք առաջ անցաք, ես հենց ուզում էի Ձեզ հարց տալ իշխանափոխության մասին, որը եղավ 2018 թվականի հեղափոխության հետևանքով: Ինչու ամեն դեպում Սերժ Սարգսյանը որոշեց Կարապետյանի անձին հետին պլան մղել եւ իր թեկնածությունը հենց առաջարկել:

-Ես հենց պատասխանեցի, որ նա երբեք չի պահում իր խոստումները: Եվ ամենակարեւորը, նա ցանկանում էր խա փանել Անդրկովկասում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանն ու կայունացմանը տանող գործընթացը: Սա նրա այն ժամանակվա գործողությունների և ներկայիս վարքի հիմնական ուղերձն է: Այն բանից հետո, երբ Կարապետյանը

վարչապետի պաշտոնում նշանակալի դրական արդյունքներ գրանցեց տնտեսության մեջ եւ խորհրդարանական ընտրություններում հաղթեց որպես ՀՀԿ առաջնորդ, Սերժ Սարգսյանն առաջարկեց նրան բավարարվել առաջին փոխվարչապետի պաշտոնով եւ անձամբ շարունակել ղեկավարել: Սակայն մինչ

այդ նա հրապարակային ողջ ազգին խոստացել էր երբեք չզբաղեցնել ղեկավար պաշտոններ Հայաստանում. Չհավակնել վարչապետի պաշտոնին, ինչպես նաեւ չդառնալ նախագահ կամ ԱԺ նախագահ: Եվ հիմա նա փորձում է մարդկանց ներշնչել, որ եթե կառավարությունը գլխավորել Կարապետյանը, ապա համանախագահները կարող էին խստացնել իրենց վերաբերմունքը Հայաստանի հանդեպ:

Ակնհայտ է, որ սա մատից հոտ քաշած մտավախություն է, քանի որ համանախագահների կողմից դիրքի փոփոխության ռադիկալ պատճառ չկար ու նրանք ակնհայտորեն առաջնորդվելու էին նույն մադրիդյան սկզբունքներով, որոնք դրված էին բանակցային գործընթացի հիմքում:

Իսկ ինչ ստացվեց Սերժ Սարգսյանի քայլերի արդյունքում, ով վերաշարադրեց Սահմանադրությունը իր եւ իր կուսակցության համար, իսկ հետո փորձ արեց ապահովել իր պաշտոնավարման երրորդ ժամկետը, մենք տեսնում ենք առաջին ձեռքից: Չէ՞ որ եթե նա բարոյական մարդ լիներ, ապա հեղափոխությունից եւ խառյա տակ հեռացումից հետո, նա կազատեր ՀՀԿ-ի ղեկավարումը ավելի երիտասարդների համար, որպեսզի այդ քաղաքական ուժին նոր ոգի տար, որը տասնամյակներով ղեկավարել է Հայաստանը: Իսկ ի՞նչ նա արեց դրա փոխարեն. իր անձով փակեց երիտասարդների

մուտքը եւ դրանով ոչն չացրեց կուսակցությունը: Եվս մեկ բան. ինչու էր պետք Սահմանադրություն փոխել, փոխել կառավարման համակարգը, ո՞ւմ էր դա պետք, ազգի՞ն, նրանց ինչ-որ մեկը երբւեէ հարցրե՞լ է: Եվ ինչ Սահմանադրություն է այն, որն այնպիսի պայմաններ է առաջարկում, որ խորհրդարանականներըվ ստիպված են արդեն երկրորդ անգամ կազմակերպել վարչապետի հարցի ընտրությունն այնպես, որ այն չանցնի: Պատգամավորները ստիպված են գնալ իրենց խղճին

եւ համոզմունքներին հակառակ, որ չխոչընդոտեն այս արա տավոր համակարգին: Իսկ պատասխանը պարզ է. Սերժ Սարգսյանն իր համար այնպիսի Սահմանադրություն էր կարել, որպեսզի հետագայում հնարավոր չլիներ նրան հեռացնել իշխանությունից: Սակայն ինչպես ասվում է հայտնի ասացվածքում՝ «Փոս փորողն ինքն է փոստն ընկնում»: Եվ ահա մեր շախմատիստն ընկավ թակա րդը:

– Քննարկվող հարցազրույցում Սերժ Սարգսյանը բավականին կոշտ կերպով անդրադարձավ գործող նախագահ Արմեն Սարգսյանին ՝ վերջինիս մեղադրելով կոմֆորմիզմի մեջ: Ըստ Ձեզ, արդարացի՞ է այս գնահատումը: -Թերեւս այո, արդարացի է: Միայն թե խնդիրն այստեղ այլ է: Ես չեմ կարծում, որ Արմեն Սարգսյանը միայն վերջին երկու տարում է ձեռք բերել իր բնավորության այդ գիծը: Եվ այդ պատճառով արդարացի հարց է առաջանում՝ արդոք հենց այդ կոնֆորմիզմի համար չէր Սերժ Սարգսյանը նրան առաջարկել նախագահի պաշտոնում:

Չէ որ նա հարցազրույցում խոստովանել, որ անձամբ է նախագահի թեկնածուի առումով որոշում կայացրել: Ակնհայտ է, որ նրան հենց այդպիսի անպատասխանատու կերպար էր անհրաժեշտ, որպեսզի առանց խնդրի կառավարի երկիրը: Սակայն անձը, թեկուզ եթե իրեն շախմատիստ է համարում, առաջարկում է, բայց տնօրինում է Աստվածը: Արդյունքում, կոնֆորմիստը հարմարվել է մեկ այլ անձի ուժին, եւ դրանում նրան մեղադրելն անօգուտ է: Պետք էր ավելի լավ լիներ ընտրել նախագահին, եւ ավելի լավ կլիներ թույլ տալ, որ ժողովուրդը դա աներ, այլ ոչ թե զավ թեր այս իրավունքը:

-Ձեր տեսակետը հասկանալի է: Սերժ Սարգսյանը հարցազրույցում խոսել է նաեւ արտաքին ուժերի մասին, որոնք սատարել են հեղափոխությանը, սակայն չի մատնանշել: Հիմա հասարակությունը փորձում է գուշակել: Որոշները նույնիսկ կարծում են, որ Ռուսաստանի Դաշնությունն է օգնել Փաշինյանին կազմակերպել հեղափոխությունը: Որքանո՞վ են արդարացված այդ գնահատականները: -Ես չգիտեմ, թե ովքեր են պնդում Ռուսաստանիմասնակցության մասին հեղափոխությանը, սակայն իրավմամբ այդ մարդիկ հասկանալու հետ խնդիրներ ունեն: Սարգսյանն իր հարցազրույցում ասել է, որ Սորոսի հիմնադրամը մասնակցել է

հեղափոխության կազմակերպման գործին, սակայն գլխավոր դեր չէր խաղում: Իսկ հիմնական ներդրումը, նրա խոսքով, ավելի տպավորիչ ու ժ է ներդրել, որը մինչ այդ էլ նման հեղափոխությունների շարք էր արել: Ես միայն մեկ ուժ գիտեմ, որը Սորոսի հիմնադրամից ավելի զորեղ է եւ, որը զբաղվել է երրրոդ երկրներում գունավոր հեղափոխությամբ: Սակայն դա հաստատ Ռուսաստանի Դաշնությունը չէ:

-Ամերիկացի Միացյալ Նահանգնե՞ր: -Ինքներդ ասացիք: -Այսինքն, դուք կանխատեսում եք Նիկոլ Փաշինյանի՞ կուսակցության հաղթանակը: -Այդպիսի հավանականություն առկա եւ ամենեւին էլ ֆանտաստիկայի ժանրից չէ: Եթե հասարակությունը տեսնում է, որ իշխանության են ձգտում նախկինները, իսկ Սերժ Սարգսյանն էլ ամենից շատ է դա մարմնավորում, ապա կքվեարկեն Փաշիյանի օգտին: Այլ հարց կլիներ, եթե ընտրություններին որպես մեկ ամբողջություն մասնակցեր ամբողջ ընդդիմությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ եւ այն կարելի կլիներ դիտարկել որպես հայրենիսրական ուժերի վր եժխնդրության փորձ:

-Բայց չէ որ Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի օրոք եղել է ԱԱԾ տնօրեն: Այդ դեպքում նրան ինչպես կարելի է դիտարկել որպես նախկին իշխանություն: -Իսկ դուք այդ հարցը տվեք հենց նրան կամ Սերժ Սարգսյանին, որը մերժված լինելով, ամեն դեպքում կարողացավ Փաշինյանի թիմում առանցքային պաշտոնների թողնել առանցքային մարդկանց:

Նրա հսկայական մութ ստվերը երկար ժամանակ էր գերակշռում ու շարունակվում է նաեւ այժմ: Սակայն ես վստահ եմ, որ շուտով մեր ազգը դուրս կգա Սերժ Սարգսյանի մռայլ եւ երկար ստվերից, կմաքրի իր աչքերը եւ կուղղի մեջքը: Ժամանակն է դադարեցնել ստի ու ունայնության այս առեւտուրը եւ ես անպայման այդ ամենի համար ձեռք կմեկնեմ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *