Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի երեկ հրապարակած չստորագրված հայտարարության մասով կարող եմ միայն երեք բան ասել…Վահագն Ալեքսանյան

Վահագն Ալեքսանյանը գրում է. Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի երեկ հրապարակած չստորագրված հայտարարության մասով կարող եմ միայն երեք բան ասել․ 1. Եթե հրապարակածդ տեքստից հետո թիմակիցներդ ընկած մարդկանց թերուս, տգետ, անհասկացող եւ մակերեսային են անվանում, ապա կա 2 տարբերակ՝

կա՛մ դու ու թիմակիցներդ ինտելեկտուալ կարողություններով վեր եք հասարակության բոլոր շերտերից, կա՛մ տեքստն իրոք ահավոր էր։ 2. Պապլավոկի հերոսին եւ Մերժվածին սատարող ուժերն ու ուժերում ներկայացված մարդիկ, որոնց պիտի փորձեիք

բերել իշխանության՝ իբր նախկինի էջը փակելու համար, նույն Վարդան Ղուկասյանն ու Առաքել Մովսիսյանն են, նույն Վահե Հակոբյանն ու Լիցկան են, ինչ որ առաջ։ 3. Սկզբունքային տարաձայնություն ու սու ր հակասություն կարող է համարվել եկամտահարկի տեսակի շուրջ տարաձայնությունը,

գյուղատնտեսությանը պետական սուբսիդիա տրամադրել-չտրամադրելը , սակայն ոչ Մարտի 1-ը։ Մարտի 1-ը գաղափարական, արժեհամակարգային, բարոյական անդունդ է։ Դու կա՛մ փողոցում սեփական ժողովրդին գնդա կահարողի կողքին ես, կա՛մ նրա դեմ։ Երրորդը՝ չկա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *