Լևոն Տեր-Պետրոսյանը 2 օր առաջ խիստ ուշագրավ հայտարարություն էր արել…Բայց արի ու տես, որ համաձայնություն տեղի չի ունեցել… Ռոբերտ Քոչարյանն բառացի խոստովանել է, որ… Հայկ Մանասյան

Հայկ Մանասյանն իր էջում գրել է. Լևոն Տեր-Պետրոսյանը երկու օր առաջ խի ստ ուշագրավ հայտարարություն էր արել, բացահայտելով այս տարվա մարտի քսանհինգին իր կողմից նախաձեռնած հանդիպման օրակարգը, որին մասնակցել էին Արցախի նախկին նախագահները և

իրենք, Լևոնը, Քոչարյանը, Սերժը: Հանդիպմանը առաջարկվել էր միասնական գնալ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններին, ու երկիրը հանել պառակտիչ այս ճգ նաժամից: Հասկանալի է, որ առանձին-առանձին այս մարդիկ ինչքան էլ ձայն հավաքեն ընտրություններում, եթե բնականաբար մասնակցեն, մեկ է, միասին նրանք կհավաքեն շատ

ավելի մեծ ընտրազանգված: Բացի այդ, մեծ համախմբում կլիներ նաև հանրության շրջանում: Բնականաբար, Տեր-Պետրոսյանը դրել էր նախապայման, այն է, ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՉԷԻՆ ՀԱՎԱԿՆԵԼՈՒ ՈՐԵՎԷ ՊԱՇՏՈՆԻ՝ ձևավորվելիք կառավարման համակարգում: Այսինքն, եթե նախագահները իրականում պետության ու հայրենիքի

մասին են մտածում, և ցանկանում են իրոք գահընկեց անել մի քանի պետության գործակալ հանդիսացող Նիկոլ Փաշինյանին, ու իր թափթփուկներին, ապա պետք է որ համաձայնվեին նման առաջարկին՝ ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ ձևով… Սակայն արի ու տես, որ համաձայնություն տեղի չի ունեցել, քանզի… Այո… Ռոբերտ Քոչարյանն անմիջապես

մերժել է առաջարկը, դա բացատրելով նրանով, որ համաձայնվելու դեպքում ինքը դա վաճանած կլինի իր կողմից ստեղծված «ՀՀ-ի փրկության շարժմանը», այսինքն ԹԱՅՖԱՅԻՆ: Հասկանու՞մ եք: Մարդը բառացի խոստովանել է, որ Հայաստանի Հանրապետության պետական շահին ծառայելը իր համար դա վաճանություն է ՆԵՂ ԹԻՄԱՅԻՆ

ՇԱՀԵՐԻՆ: Մարդուն պա ռակտում է պետք, պառակտված ՀՀ, ինչպես պլանավորված է ,,Նիկոլ-Քոչ,, օպեր ացիայում: Դա նաև նշանակում է, որ քաղաքականության մեջ մտնելով Ռոբերտ Քոչարյանը կոնկրետ մարդկանց կոնկրետ խոստումներ է տվել, որոնք դա վաճանած կլինի, եթե հրաժարվի ապագա պաշտոններից, ինչը իր հերթին նշանակում է, որ պաշտոնի անցնելով Ռոբերտ Քոչարյանը գնալու է

չա րաշահումների, բնականաբար մարդկանց աչքից հեռու (հո ամեն հանքի ամեն կիլոգրամ հանքանյութը չի՞ ակցիզավորվում և հաշվառվում): Միլիարդների մուխլյոժ ունեն տղերքը իրար խոստացված:
Սերժ Սարգսյանը պատասխան չի տվել: Չեզոք դիրքում մնալով, առնվազն մինչև երկու օր առաջ, երբ հրապարակվում էր

Տեր-Պետրոսյանի հայտարարությունը: Այնպես որ, միասնականության կոչը ոչ միայն դե ղատոմս է մեր ճգ նաժամային իրականությունում, այլ նաև դիագնոզտիկ առումով բացահայտող առաջարկ, որտեղ պետության համար սրտացավ գործիչը և թայֆայական շահերով առաջնորդվող պիժոնը զանազանվում են իրարից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *