Հայ տղայի հերթական ապշեցուցիչ կատարումը գերմանական «Ձայնը» նախագծում․․․ Անվերջ ծափահարություններ ու հիացական խոսքեր

Եւս մեկ հայ իր փայլուն կատարմամբ եւ դրական էներգիայով է լցրել արտասահմանյան բեմը։

Ծագումով հայ տասնմեկամյա Դավիթ Նիկալայանը ելույթ է ունեցել գերմանական հեռուստատեսությամբ հեռարձակվող «The Voice Kids» երաժշտական մրցույթի «կույր լսումներ» փուլում:

Այս փուլում Դավիթը կատարել է James Brown «It’s A Man’s Man’s Man’s World» հանյտնի երգը։ Առաջին իսկ փուլից Դավիթը փայլել է իր երաժշտական ունակություններով, ժյուրիի անդամները ծնկաչոք խնդրում էին, որ Դավիթը իրենց թիմ գնա։

Տեղեկացնենք, որ նախագծի կիսաեզրափակիչ փուլում Դավիթը նորից փայլուն ելույթ է ունեցել, ինչի արդյունքում անցել է եզրափակիչ փուլ: Տղան կատարել է ամերիկացի երգչուհի Լորեն Օլրեդի «Never Enough» կոմպոզիցիան «Մեծագույն շոումեն» մյուզիքլից:

Դավիթի կատարումը հիացրել է հանդիսատեսներին, որոնք վանկարկել են «Բրավո´»: «The Voice Kids 2019»-ի հաղթող են ճանաչվել Mimi ու Josefin քույրերը: Տեսանյութը կարող եք դիտել ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *