Ո՞նց կարելի է Քոչարյանին էսօր պաշտպանել… հիմա արդեն պարզ խոսելու ժամանակն է, ես ունեմ ինֆորմացիա, որ…Գրիգոր Հարությունյանի ՍԵՆՍԱՑԻՈՆ բացահայտումները

Հարցազրույց «Հայաստանի ժողովրդական կուսակցության» (ՀԺԿ) քարտուղար Գրիգոր Հարությունյանի հետ. – Պարոն Հարությունյան, ներքաղաքական կյանքում բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Ձեր կուսակցությունը ՀԱԿ դաշինքի կազմում մեծ ճանապարհ է անցել 1-ին նախագահի հետ: Ծանո՞թ եք Լեւոն Տեր-Պետրոսյանի

վերջին նախաձեռնություններին՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ դաշինք կազմելու վերաբերյալ, ինչպե՞ս եք հասկացել այդ հայտարարությունները: Ինչո՞ւ եմ հարցնում, որովհետեւ ՀԱԿ ներկայացուցիչները բոլորին ասում են, որ սխալ են հասկացել առաջին նախագահի քայլը, տողատակերը չեն կարդացել:

– Ի՞նչ տողատակեր, հիմա արդեն պարզ խոսելու ժամանակն է: Ինձ համար ցավալի է, որ մենք այդպիսի փաստի առաջ ենք կանգնել, չէի սպասում. ո՞նց կարելի է հան ցագործների հետ ինչ-որ ճանապարհ գնալ: – Ասում է՝ «փաշինյանական հա նցավոր եւ ազգակո րծան վարչախմբի վերարտադրման վտ անգի կանխման եւ նորանոր աղե տներից խուսափելու միակ միջոցն այս պահին հանրապետության երեք նախկին նախագահների դաշինքը կլիներ»:

– Բայց ինչի՞ ազգակո րծան, ես դա չեմ ընդունում, ի՞նչն է ազգակո րծան, երկիրը կոր ծանել են, տվել Նիկոլին, հիմա նոր հույս է առաջացել ժողովրդի մոտ, որ մի բան պիտի փոխվի, ուզում են հե՞տ բերել նախկիններին: Ամեն ինչ պիտի արվի, որ հա նցագործները հետ չգան: – Տեր-Պետրոսյանի հայտարարությունից տպավորություն եք ստացել, որ հան ցագործներին ուզում է հե՞տ բերել:

– Ես ենթադրություններ կարող եմ անել՝ ենթադրություն, որ իրենք միասին են եղել այս ընթացքում: Ի՞նչ է, մենք էլ խաբվե՞լ ենք, հետը գնացե՞լ: – Այդպիսի տպավորությո՞ւն եք ստացել: – Հա, բա ո՞նց կարելի է Քոչարյանին էսօր պաշտպանել: Քոչարյանի ամբողջ քաղաքականությունը թրքամետ քաղաքականություն է եղել էս տարիների ընթացքում, ամեն ինչ արել է ի վնաս Հայաստանի եւ հայ ժողովրդի: Ինքը Ղարաբաղին դուրս թողեց բանակցություններից, իրենք ոչինչ չարեցին Ղարաբաղը ուժեղացնելու

համար, իրենք ոչինչ չարեցին, որ էդ թալա նածը գոնե դնեին, առաջնագծում ամրություններ ստեղծեին, որ ռմբակ ոծության ժամանակ էդ էրեխեքը չզո հվեին: Չէ, ինչի մասին է խոսքը, էսօր ով դուրս գա Քոչարյան Ռոբերտին պաշտպանի, նա ազգի դավա ճան է: Մի քանի թափթփուկ էլ մեզ մոտ կան՝ Ագարակում, Մեղրիում, իրենց բոլորին պիտի լուրջ գնահատական տրվի: Ես էսօր Փաշինյանին մեղադ րում եմ նրանում, որ հեղափոխությունից հետո քաղաքական գնահատական

չտվեց ՀՀԿ-ին, Քոչարյանին: Ասում է վենդետա, ի՞նչ վենդետա, դա վենդետա չէր լինի, հան ցագործներին դնում են իրենց տեղը: Ժողովուրդն իր գնահատականը տվել էր, մնում էր «Իմ քայլը» հայ ժողովրդի տված քաղաքական գնահատականը վերածեր իրավական գնահատականի: – Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ մայիսի 1-ին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ՝ նրան առաջարկելով գոնե ՀՀԿ-ՀԱԿ ձեւաչափով գնալ ընտրությունների: Համացանցում կատակներ են անում, որ շուտով նաեւ ՔՊ-ին է առաջարկ անելու…

– Չեմ հասկանում էդ մարդուն, կորոնավիրուսը ազդեցություն է ունեցել վրան, ինչ է արել: Չեմ հաս-կա-նում: Եվ ափսոսում եմ, որ մենք էդ շարժման մեջ էինք, էդքան մարդ հավատացել էր, Մարտյան դեպքերը եղավ, էդքան մարդ իրենց կյանքը վտ անգի տակ էին դրել. լրիվ անհասկանալի պահեր են: – Ձեր կուսակցությունը ընտրություններին մասնակցելո՞ւ է: – Դեռ որոշում չկա: – Հնարավո՞ր է ՀԱԿ-ի ցուցակով գնաք, թե՞ արդեն կարելի է բացառել:

– Բացառվում է: ՀԱԿ-ը վերջացավ, էլ ՀԱԿ չկա, Լեւոն Տեր-Պետրոսյանը թա ղեց: Մեկը մենք, ՀԱԿ-ի հետ գործ չունենք: – Դուք դա կուսակցության անունի՞ց եք ասում: – Ես էսօր իմ անունից եմ ասում, բայց համոզված եմ, որ մեր կուսակցականների 90 տոկոսն էդ կարծիքին է: Որովհետեւ ես Մարտի 1-ը չեմ կարող մոռանալ, ես վերջին մարդկանցից եմ եղել, որ էդ հրապարակից գնացել եմ:

– Իսկ ո՞վ է ուզում մոռանալ: – Դե էդ հայտարարությունը վիրավոր անք էր 10 զո հերին, հարյուրավոր վիրավ որներին, վիրավո րանք էր էդ մարդկանց նկատմամբ: Հոկտեմբերի 27-ը ես չեմ կարող մոռանալ եւ ոչ էլ ՀԺԿ-ն կարող է մոռանալ: – Ձեր կուսակցության ղեկավարի՝ Ստեփան Դեմիրճյանի հետ խոսե՞լ եք: – Բացառվում է, որ Դեմիրճյանը մոռանա Հոկտեմբերի 27-ը եւ պաշտպանի մի հա նցագործ խմբի: Միանշանակ

մենք դա տապարտում ենք ու դա տապարտել ենք այս նախաձեռնությունը: Եվ մեզ համար լրիվ անընդունելի է խուլի գանների միասնությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածը լրիվ անհասկանալի բան է մեր կուսակցության համար: – Կան կարծիքներ, որ հունիսի 20-ին պա յքարը գնալու է Նիկոլ Փաշինյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ: Հատկապես որ սյունեցի եք, որտեղ, ըստ որոշ գնահատականների, Քոչարյանն ամենամեծ շանսերն ունի, համամի՞տ եք այդ կարծիքի հետ:

– Քոչարյանը զրո է, նրա անունը ժողովուրդը լսում է՝ հերիք է: Քոչարյանը ո՞նց կարող է շանս ունենալ: Ինչի մեր ազգի հիշողությունն այդքան կա՞րճ է:- Բայց նրան միացել է Վահե Հակոբյանը, որը Սյունիքում … – Հեքիաթ է, հե-քիաթ, Սյունիքում ոչ մի բան չունի: Ես հիմա Սյունիքում եմ, չէ՞, 10 տոկոս եթե ձայն հավաքեն Սյունիքում՝ պիտի գոհ լինեն: ժողովուրդը ո՞նց Քոչարյանին կընդունի: Կամ Վահե Հակոբյանը ի՞նչ է, բա էս ժողովուրդը չի՞ տեսնում, որ էդպիսի խուլի գանություններով, էդպիսի բաներով…ո՞նց կարող են դրա հետեւից

գնալ: Մենակ մի ձեւ ունեն՝ Քաջարանի կոմբինատը: Էստեղ պիտի շատ լուրջ հսկողություն դրվի իրավապահների կողմից, որ էդ մաֆի ոզներին կանխեն: Հիմա ես ունեմ ինֆորմացիա, որ իրենք չեն երեւում, փորձում են զանգել, համոզել, փող բաժանել: Պարզապես պիտի լավ ուժային միջոցներ օգտագործեն, որ ընտրությունները չկեղ ծեն, վերջ: Փաշինյանին ժողովուրդը շատ լավ հասկանում է, ընդունում է:

– Բայց Սյունիքի մարզ այցի ժամանակ ցույց տվեցին, որ այդպես չէ: – Այցի ժամանակ ի՞նչ էր, բա հանց ագործները պատրաստվել են, մի 20-30 հոգի, կազմակերպել էին, էդ խուլի գանությունը արեցին: Ժողովուրդը չէր իմանում, որ Փաշինյանը գալու է, բայց էդ 20-30 հոգին գիտեին: Մեկը ես՝ Մեղրիում էի, չգիտեի: Փաշինյանը եկավ, մեքենայի վրա տվեցին: Ես դա էլ չեմ ընդունում, որ ոստիկանները

ոչինչ չարեցին, պիտի հավաքեին տանեին դրանց: Չուզեցան, որ սրվի վիճակը, մտածեցին՝ հեսա ժողովուրդը դուրս ա գալու, դրանց պաշտպանի: Նման բան չկա, բոլորը դա տապարտում էին: – Կա՞ն կանխատեսումներ՝ որ ուժերին կտեսնենք խորհրդարանում: Ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի ու Արթուր Վանեցյանի դաշինքի շանսերը:

– Ոչ մի շանս էլ չունեն, նախկինները ոչ մի շանս չունեն ժողովրդի մոտ: Եթե կարողանան չթողնել ընտրակեղծիք լինի, ոչ մի բան էլ չի լինելու: – Իսկ խորհրդարանական ընդդիմությու՞նը: -ԲՀԿ-ն եթե ինչ-որ մի շանս ուներ, իրենց կազմակերպած հարսանիքից հետո կարող են մոռանալ դրա մասին: Ժողովուրդը շատ վատ է ընդունել էս իրավիճակում

ուղիղ մեկ ժամ հրավա ռությունը: Ես չեմ հասկանում՝ ո՞նց են մտածում, ի՞նչ ձեւով են պատկերացնում: «Լուսավոր Հայաստանն» էլ, չեմ կարծում, թե շանսեր ունի, որովհետեւ եթե ինչ-որ մի դրական բան էլ անում են, էն մի քանի հոգին վարկաբեկում են: Անցած ընտրություններին ասում էին, թե իբր Փաշինյանի հետ միասին են, դա իրենց օգնեց:
– Նոր ուժեր կա՞ն, որոնց կուզենայիք տեսնել խորհրդարանում:

– Կան, բայց շանսերը քիչ են: Նորայր Նորիկյանը, օրինակ, լավ տպավորություն է թողնում, Արամ Սարգսյանին էլ կուզենայի, որ լիներ խորհրդարանում: Բայց այստեղ հարցն այն է, որ նրանց էլեկտորատը Փաշինյանի էլեկտորատն է, հներինը չէ: Նրանց ձայները Փաշինյանի ձայներից է գնալու: – Կարծիք կա, որ նրանց էլեկտորատը Փաշինյանից հիասթափվածներինն է:

– Դա էլ կարող է լինել, ինչ կա որ: Բա 5-6 հեռուստաալիք առավոտից երեկո ուտում են ժողովրդի ուղեղները, հիասթափվածներ էլ կան: Հեղափոխությունը իր օրենքներն ունի, պետք չէր աչքաթող անել: Բայց որ իրականում այդքանից հետո ամենամեծ շանսերը Նիկոլ Փաշինյանն ունի, դա հաստատ է: Իրավապահ մարմինները պետք է շատ լավ աշխատեն, ուրիշ խնդիր չկա: Ձայնը կա, ամեն ինչ կա, պարզապես պիտի ամեն ինչ արվի, որ փող չբաժանեն:

– Պատե րազմի պարտությունից հետո ճի՞շտ եք համարում Փաշինյանի մնալը որպես իշխանություն: – Փաշինյանը չի պարտվել, պարտվել են նախկին իշխանությունները, որ ժողովրդին հասցրեցին այս վիճակին: Փաշինյանն ի՞նչ է արել: Կարող է ինչ-որ բացթողումներ ունեցել են, բայց այս պարտությունը ամբողջությամբ Փաշինյանին վերագրել սխալ է: Մանավանդ էս վերջին թվերը, փաստերը որ ներկայացրեց, ամեն ինչ ցույց էր տալիս: Պարզ է, որ ինքն էր իշխանության տվյալ պահին, բայց եթե

երկիրը բերել եք, հասցրել էդ վիճակին, որ Ադրբեջանը 1-ը 10-ի հարաբերակցությամբ ուժեղացել է, էլ ի՞նչ էիք սպասում: Բացի դրանից, առաջին շաբաթը մենք շատ լավ ենք եղել, Ադրբեջանը լուրջ կորու ստներ է ունեցել: Հետո Թուրքիան մտավ խաղի մեջ եւ մեր դաշնակիցներն էլ ոչինչ չարեցին, որ կանխեին, աշխարհաքաղաքական լուրջ խնդիրներ կային: Այսինքն մեզնից կախված

չէր: Այնպես որ, նորից եմ կրկնում, շատ լուրջ ուշադրություն պետք է դարձվի կեղծիքներին: Փորձեր են կատարելու զո րքի վրա ազդեցություն ունենալ: Պիտի շատ լուրջ ուշադրություն դարձնեն զորամասերում, որ նախկինները այնտեղ ոչինչ չկարողանան անել: Հերիք է թավիշ անեն: Շատ խիստ պետք է լինել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *