ԱՆՉԱՓ ՀՈՒԶԻՉ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատրիկ Ֆիորին France 3-ի եթերում «Քեզ համար Հայաստան» երգի կատարման ժամանակ չի կարողացել զսպել արցունքները

Պատրիկ Ֆիորի , բուն ազգանունը Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշայան, սեպտեմբերի 23, 1969, Մարսել), նշանավոր ֆրանսահայ երգիչ։ Երգում է ֆրանսերենով։ «Փարիզի Աստվածամոր տաճարը» երաժշտական ներկայացման աստղ. կատարել է արքայական հրաձ իգների հրամանատարի՝ Ֆեբա դե Շատոպերի դերը։

Պատրիկ Ֆիորին ծնվել է 1969 թ. սեպտեմբերի 23-ին Մարսելում, իսկ այնուհետև ծնողները տեղափոխվել են Կորսիկա։ Հայրը հայազգի Ժակ Շուշայանն է, իսկ մայրը կորսիկուհի է։ Ֆիորին խոստովանում է, որ իր գործունեության սկզբում ընտանիքում

մշտապես փողի խնդիր է եղել, և ծնողները ստիպված են եղել շատ աշխատել, որպեսզի ապահովեն երեխաներին։ Ինքը նույնպես կատարել է տարբեր աշխատանքներ, որպեսզի ինչ-որ կերպ օգնի հարազատներին՝ փորձելով իր ուժերը որպես պիցցայի վաճառող, էլեկտրիկ, դեկորատոր։ Ֆիորին նշում է «Ինչքան

ես ինձ հիշում եմ, այնքան ես շրջապատված եմ եղել երաժշտությամբ։ Երբ ես փոքր էի, իմ քույրերը երգում էին շուրջս և ինձ երգով օրոր ասում։ Մեզ մոտ բոլորն են երգում, նույնիսկ՝ հայրս, որը, չնայած իր աղե տալի ձայնին, ստեղծագործում և հնարում էր»:

Shantnews.am-ը գրում է. Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» (“Pour toi Arménie”) երգը՝ ֆրանսիական «Cap Coeur» մանկական երգչախմբի կատարմամբ, հնչել է France 3 հեռուստատեսության եթերում։

Հեռուստահաղորդման հյուրերի թվում էր նաև ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին։ Լսելով երեխաների կատարումը՝ Ֆիորին չի կարողացել զսպել արցունքները, իսկ կատարման ավարտին բարձրացել է բեմ և շնորհակալություն հայտնել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *