ԼԱՎ ԼՈՒՐ…ԱՄՆ-ն պատրաստ է ճանաչել Արցախի կարգավիճակը, եթե․․․ադրբեջանը հիստերիայի մեջ է

ԱՄՆ-ն պատրաստ է ճանաչել Արցախի կարգավիճակը: ԱՄՆ Պետքարտուղարի եվրոպական և եվրասիական տեղակալ Ջորջ Քենթը Սենատի Միջազգային հարաբերությունների ենթահանձնաժողովում ասել է, որ Հարավային Կովկասում անվտա նգության խնդիրների՝ Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում հակամար տությունների լուծման համար կա համապատասխան կառույց՝ ԵԱՀԿ-ն։ Քենթի խոսքով, 3+3 տարածաշրջանային ձեւաչափը, որն առաջարկել է Ռուսաստանը, մեծ նահանջ է այդ արժեքներից։

Քենթը հասկացնել է տվել, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական զո րքերի ծավալումը խաղաղապահների տեսքով նշանակում է, որ Ռուսաստանը դիրքեր ունի Հարավային Կովկասի բոլոր 3 երկրներում։ Սա կարեւոր նկատառում է, մասնավորապես խաղաղապահների պահով։

Մոսկվան համարու՞մ է, որ խաղաղապահներին Ղարաբաղ ուղարկելով դիրքեր է ստացել Ադրբեջանում։ Բանն այն է, որ խաղաղապահների մանդատը ստորագրել է Երեւանը, Բաքուն չի ստորագրել այդ փաստաթուղթը։ Խաղաղապահները Արցախ են մտել Հայաստանից։ Ռուսաստանը համարու՞մ է, որ Ղարաբաղը Հայաստան է։

Պուտինը հայտարարել է, որ քանզի ոչ մեկը չի ճանաչել Ղարաբաղը, անգամ Հայաստանը, ապա միջազգային իրավունքի համաձայն՝ դա Ադրբեջան է։ Ինչպե՞ս են դրան վերաբերվում Երեւանում եւ Ստեփանակերտում։ Հայաստանի եւ Արցախի ղեկավարությունները պնդում են, որ Արցախի կարգավիճակը որոշված չէ։

Երեւանը պնդում է, որ կարգավիճակը պետք է քննարկվի ԵԱՀԿ համանախագահության շրջանակում, բայց չի հրաժարվում եռակողմ ձեւաչափով քննարկումներից։ ԱՄՆ-ն նույնպես ասում է, որ հարցերը պետք է քննարկվեն ԵԱՀԿ շրջանակում, այլ ոչ թե եռակողմ ձեւաչափով։

Ավելի վաղ, ԱՄՆ-ն Ռուսաստանի առջեւ դրել էր եռակողմ հայտարարության եւ Թուրքիայի ներգրավման մասին հարցերը։ Այդ հայտարարությունը, ինչպես նաեւ ռուս խաղաղապահների ներկայությունը մնում են օդում կախված իրավիճակում, դրանք միջազգայնորեն «լեգիտիմացնելու» ռուս-թուրքական փորձերը առայժմ չեն հաջողվում։

«Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը 2020 թվականի նոյեմբերի տասի համաձայնագրի կետերի իրականացման համար», իշխող կուսակցության համագումարին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Եռակողն հայտարարությունը Մոսկվան, Բաքուն ու Անկարան համարում են մեծ հաղթանակ։

Ինչ վերաբերում է 3+3 կամ վեցի պլատֆորմին, դա եռակողմ հայտարարության «հավելված» է Հայաստանի ինքնիշխանության վերացման եւ Հայաստանի տարածքը «անվտա նգության միջանցքներով» մասնատման վերաբերյալ։ Վրաստանը հրաժարվել է դրանից, պատճառաբանելով Ռուսաստանի հետ խնդիրները, Իրանն առայժմ անորոշ կեցվածք է պահում։

Վաշինգտոնը ցանկություն եւ տեսլական ունի՞, թե ինչպես է ռուս-թուրքական ձեւաչափից գործընթացները վերադարձնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մակարդակ։ ԱՄՆ-ն պատրա՞ստ է ճանաչել Արցախի կարգավիճակը եւ անել առաջին քայլը, թե այդ հարցը լինելու է ընդամենը Ռուսաստանի ու Թուրքիայի «կրկնակի զսպման» քաղաքականության լրացուցիչ տարր։ Մանրամասները տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *