Քոչարյանականները լուսանկարներ են հրապարակել. Փաշինյանի ու Քոչարյանի զավակներին իրար կողքի են դրել, ցույց տվել նրանց հագուկապը և գրել…«ՉԻ»

4rd.am-ը գրում է. Քոչարյանականները լուսանկարներ են հրապարակել, որտեղ Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի զավակներին՝ Աշոտ Փաշինյանին և Լևոն Քոչարյանին, իրար կողքի են դրել, ցույց տվել նրանց հագուկապը և գրել. «Ուղղակի համեմատեք ով ինչ տղա է դաստիարակել ու գնացեք ընտրության»:

«ՉԻ». Այստեղ, իհարկե, Լևոն Քոչարյանը կրել է: Հագուստը սոլիդ, կոստյումով, Սիրուշոյի հետ, մի իսկական բանբաներկա: Աշոտ Փաշինյանն էլ անկապ հագնված, զիզի-բիզի մարզահագուստով: Իհարկե, համեմատությունը Լևոնի օգտին է:

Բայց դե, եթե համեմատում եք, ապա համեմատեք նաև այլ չափանիշներով, տեսնենք՝ այստեղ ինչ վիճակ է: Օրինակ՝ համեմատեք Աշոտ Փաշինյանի և Լևոն Քոչարյանի ունեցվածքը: Տեսնենք՝ ով ինչ կարողության տեր է: Շատ հետաքրքիր կլիներ իմանալ, թե նրանցից ով է պասպորտով միլիոնատեր:

Համեմատեք, տեսնենք, թե ով է տրեխներով սկսել, հետո՝ չեղած տեղից մեծահարուստ դարձել: Համեմատեք, տեսնենք՝ ով է Արցախում ծառայել, իսկ ով՝ չի ծառայել: Ով է 2 տարի զորամասում եղել, իսկ ով՝ Հայաստանի լեռներում սելֆիներով զբաղվել:

Համեմատեք, տեսնենք՝ ով է բժշկական խոշոր կենտրոնի կամ ապահովագրական ընկերության փայատեր դարձել, իսկ ով՝ ոչ: Եվ վերջում՝ իմացած եղեք, որ կաստըմը չի, որ պիտի զարդարե մարդուն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *