Հաղորդման վերջում, երբ հնչում էր Շառլի երգերից մեկը, նկատեցի, որ հայրս աչքերն է սրբում։ Զարմացած հարցրի․..Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի անչափ հուզիչ խոսքերը անտարբեր չեն թողնի ոչ մի հայի

Հաղորդման վերջում, երբ հնչում էր Շառլի երգերից մեկը, նկատեցի, որ հայրս աչքերն է սրբում։ Զարմացած հարցրի․..Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի անչափ հուզիչ խոսքերը անտարբեր չեն թողնի ոչ մի հայի: «Մի անգամ, երբ ես դեռ փոքր էի, մոտ 14-15 տարեկան, երեկոյան ընթրինքից

հետո, հեռուստատեսությամբ դիտում էինք Շառլ Ազնավուրի մասին պատմող մի հաղորդում։ Այդ ժամանակ, ես գրեթե ոչ մի բան չգիտեի Ազնավուրի մասին։ Հաղորդման վերջում, երբ հնչում էր Շառլի երգերից մեկը, (ցավոք այս պահին չեմ հիշում թե

որը), նկատեցի, որ հայրս աչքերն է սրբում։ Զարմացած հարցրի․ -Հայրիկ, դու լաց ե՞ս լինում։ -Ոչ տղաս, մի բաժակ ջուր բեր․ Թեման փոխել ցանկանալով պատասխանեց նա։ -Փոքրիկ երկրի, փոքրիկ երգիչը, որ գր ավեց ողջ աշխարհը, շշնջաց

հայրս, ապա խնդրեց, որ գնամ ու նստեմ իր կողքին, քանի որ ուզում է ինձ ինչ-որ բան պատմել։
«Տղաս, այս հաղորդումը Շառլ Ազնավուրի մասին էր․ ֆրանսիացի մի երգչի, ով ազգությամբ հայ է։ Հայերը հին ժողովուրդ են, բազում

արհա վիրքներ ու փորձություններ տեսած։ Մեծ եղեռնից հետո, երբ Եվրոպան ու Ամերիկան գրկաբաց ընդունեց կոտ որածից փրկված մարդկանց, մեր կառավարությունը չգնաց այդ քայլին ու հատուկենտ հայերի ընդունեց,

ինչի համար ես այսօր ափսոսում և նույնիսկ ամաչում եմ», – ասաց հայրս։ Այդ ժամանակ, ես ոչինչ չհասկացա նրա ասածից։ Ինձ համար նաև տարօրինակ էր, որ հայրս ամաչում է մի բանի համար, ինչի հետ ինքն ընդհանրապես կապ չուներ։
Հետո, երբ մեծացա խորությամբ ծանոթացա

Ազնավուրի արվեստին ու հայ ժողովրդի պատմությանը, նրա անցած ուղուն, հասկացա թե ինչու էր այն օրը հայրս հուզվում և ինչպես կարելի է քո չարածի համար ամաչել»… Ջասթին Թրյուդո
(Կանադայի վարչապետ)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *