Սեյ Յայլախանյանը գրում է. Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Միքայել Մինասյան, եւ բոլոր էն մարդիկ, ովքեր իրոք ունեն նշանակություն ու մեծ կապեր թե Հայաստանում ու թե Հայաստանից դուրս. անձ առ անձ թվարկել չեմ կարողանա:
Եթե Դուք` բոլորդ, իրոք մտածում եք Հայաստանի մասին, եթե Դուք` բոլորդ, իրոք ուզում եք որ Հայաստանը մնա որպես պետություն, ունենա լեզու, կրոն, ժողովուրդ, տարածք, բանակ ու ապագա, եթե ուզում եք որ Հայաստանը լինի բարգաված, անվտանգ եւ ապահով, ունենա ապագա, ու քայլ
անի
տարբեր ոլորտներում, Ձեզ մնում է ոչ այլ ինչ, քան նստել կլոր սեղանի շուրջ եւ համընդհանուր ուժերով դուրս գալ էս վիճակից: Վերջիվերջո ժողովուրդը, որին իշխելու ցանկությունն ու բնական պահանջը ունեք բոլորդ, մնալու է նույնը, իսկ նրա քանակությունը եւ ժողովրդի բնակության տարածքային ամբողջականությունը` դժվար:
Վերջապես ընդունեք էն հանգամանքը, որ սրանից վատ չի կարող լինել, քանզի էտ «սրանից վատը» միգուցե էլ չհասցնենք տեսնենք: Սա կոչ չէ, ոչ էլ խնդրանք, առավել ևս պահանջ: Ես էն մարդը չեմ, ում դուք պիտի լսեք, կամ էս գրածս ոչ էլ հասնելու
է Ձեզ կամ էլ կարդալու եք, սակայն ավելի քան վստահ եմ, որ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում բնակվող բոլոր հայերի տրամաբանության մեջ ապրում է էս բանաձևը, քանզի երբ դ անակը հասնում է ոսկորին, մարմնիդ բոլոր մասերը կամա թե ակամա սկսում է շարժվել ու ցավ ապրել:
Ամենքդ ունեք կապեր, ունեք քիչ թե շատ ծանոթություններ ու լուրջ ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ: Ում են պետք դրանք, եթե չեք օգտագործելու ի շահ Ձեր պատվի, Ձեր հայրենիքի ու Ձեր անվտա նգության: Էլի մեզ մի սիրեք, մի մտահոգվեք մեր դարդերով ու ցավերով, սակայն եթե մենք չլինենք(մա հկանացու ժողովուրդը), ինչերի՞ կամ ու՞մ վրա եք իշխելու:
Հանուն Ձեզ, Ձեր ունեցվածքի, Ձեր ընտանիքների, Ձեր հարազատների ու բարեկամների, հանուն Ձեր գաղափարների ու հեղինակության, հավաքվեք իրար գլխի, ու լուծում գտեք էս հարցերից, որը հիմա է Ձեզ թվում լոկ փոքրիկ տարածքային խնդիր, որը վաղը կարող է դառնալ ազգի լինել-չլինելու հարց:
Ժամ ժամի վրա հաշիվ կա, ու Ձեր մեջ եղած հաշիվները մաքրելու ժամանակը միգուցե այլևս չգա:
Անհատապես ոչ մեկիդ թափը չի հերիքի գլոբալ հարցերի դեմ դուրս գալ, ոչ թե, որ չկա հարգանք, հեղինակություն կամ փող, այլ անհատապես գործելու եք այնպես, որ վերջում ինչպես միշտ դուրս եք գալու իրար դեմ:
Եթե գոնե այս հարցում միավորվեք եւ ընդհանրական կարծիք ունենաք, հավատացեք, ժողովրդի մեջ սերմանած ատելությունն ու հակադարձությունը կվերանա, ու Ձեզ դրա համար ոչ-ոք չի մեղ ադրի, ոչ Ձեր կողմնակիցները, ոչ Ձեր դեմակիցները: Այսքանը