«Մենք ներողություն կխնդրենք եւ հետ կքաշվենք, եթե․ »․ Ինչ է ասել ադրբեջանցի զինվորականը բանակցության ընթացքում. նոր մանրամասներ

Ինչ է ասել ադրբեջանցի զինվորականը. նոր մանրամասներ․ պարզվում է․․.

Ադրբեջանական կողմի հետ բանակցություններն անցնում են առանց шգր եսիшյի եւ լարվածության: Վարդենիսի խոշորացված համայնքի վարչակազմի ղեկավար Արամ Մելքոնյանը Sputnik.Armenia-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել բանակցություններից:

«Ադրբեջանցի բանակցողներից մեկն ասաց. «Մենք հրամանի ենք սպասում: Եթե հրաման ստանանք, ապա ներողություն կխնդրենք եւ հետ կքաշվենք»:
Վերին Շորժա համայնքի բնակիչներին մենք բացառապես ճշմարտությունն ենք ներկայացնում, քանի որ դիրքերը մոտ են ու նրանք ինքները կարող են տեսնել և իմանալ՝ ինչ է կատարվում»,- պատմել է Մելքոնյանը:

Նա հայտնել է, որ գյուղում խուճшպ չկա, սակայն որոշակի լարվածություն է զգացվում: Մարդիկ զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով և անհամբերությամբ սպասում են բանակցությունների ավարտին:

Ավելի վաղ InfoPort.am-ը տեղեկացրել էր, որ այսօրվա բանակցություններին ռուսական կողմից առաջին անգամ կմասնակցի Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *