Եթե ՌԴ-ն Հայաստանին պարտադրի Զանգեզուրի միջանցք, ապա ՌԴ-ն պետք է շատ հստակ գիտակցի, որ Հայաստանը անմիջապես… Վահե Աղաջանյանի ուշագրավ վերլուծականը
Վահե Աղաջանյանն իր էջում գրել է. Եթե ՌԴ-ն Հայաստանին պարտադրի Զանգեզուրի միջանցք, իսկ դա ՀՀ-ին հնարավոր է պարտադրել միայն Ադրբեջանին հшր ձակվելու ու այդ միջանցքը գրավելու թույլտվություն տալով, ապա ՌԴ-պ պետք է
շատ հստակ գիտակցի, որ ՀՀ-ն անմիջապես դուրս է գալու ՀԱՊԿ-ից, միանգամից խզ ելու է Ռուսաստանի հետ բոլոր տեսակի դաշինքները և հարաբերությունները, ու փաստացի ՌԴ-ն դուրս է գալու Անդրկովկասից: ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալը կնշանակի այդ կառույցի փլու զում, քանզի աշխարհը
կտեսնի, որ այդ կառույցը անպիտան էր ու որևէ աջակցություն ցույց չտվեց իր անդամ երկիրը, երբ նրա տարածքային ամբողջականության դեմ իրականացվում էր ագրեսիա: ՀԱՊԿ-ի փլու զումը ու Անդրկովկասից Ռուսաստանի դուրս գալը ՌԴ-ին կդարձնի մեծ տարածք ունեցող, սակայն շարքային
մի երկիր, որի կոր ծանման դա տավճիռն արդեն կնքված կլինի: Փաստացի ՀՀ-ում հենց այս պահին որոշվում է, թե ով է Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ-ի շահերը սպասարկող, հայրենասեր ղեկավար, թե՞ բրիտանական գործակալ, որը հենց կոր ծանում է ՌԴ-ն: ՀՀ-ն կաթիլ է օվկիանոսի մեջ,
աշխարհաքաղաքական տեսանկյունից մենք քարտեզի վրա նույնիսկ չենք էլ երևում, սակայն եթե մենք պետք է խոր տակվենք, ուրեմն մեզ հետ պետք է խոր տակենք բոլորին: Ես դեռ հույսեր ունեմ, որ ՌԴ-ն Հայաստանին այդ միջանցքը չի պարտադրի ու Ադրբեջանին թույլտվություն չի տա հшր ձակվել Սյունիքի վրա, սակայն եթե դա տեղի ունենա, ուրեմն դա լինելու է հենց ՌԴ-ի վերջը: