Կոմանդոսի ծննդյան օրն է… Մի 50 – 100 մետր էն կողմ, մեր մենձ ախպեր Սոս Սարգսյանը թանկ կենացներ է ասում ու հիմա հերթը Գեներալին է հասել, ասում է… Վանուշ Շերմազանյան
Վանուշ Շերմազանյանն իր էջում գրել է. ԿՈՄԱՆԴՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է. ՄՈՏԿՈՐԻ ԼԵՌՆԵՐՈՒՄ իմ ընկեր Արարատ Երիցյանի և որդիներիս՝ Ասպետ, Հովհաննես Շերմազանյանների հետ ենք, Հարազատ և Լեգենդար ԿՈՄԱՆԴՈՍԻ “շուքին
տակ”, խոտի բլուլին և մեր լեռներին թինգը տված… Մի հիսունից հարյուր մետր էն կողմ, մեր մենձ ախպեր Սոս Սարգսյանը Սևոյի սարքած Հրանտ Մաթևոսյանի արձանը բացել, աղբյուրի ջուրը բացել, աղուհացի սեղանը բացել ու
անուշ և թանկ կենացներ է ասում ու այժմ հերթը Գեներալին է հասել, սեղանի և ախպրի կշտիցն էլ ձեն են տալիս, կանչում են, ասում են՝ – Այտա հլը մի էկեք էդ վենձ(մեծ) մարդու կենացը մի կուշտ խմենք, ծարավը սըպանում ա, – հենց այդ պահին էլ
Արկադի Իվանիչի Պետերբուրգցի քենակալի ֆոտոապարատը շրխ կացրել է և հիմա էդ նկարի ուրախությունը և տխրությունը իրար հետ կռվում են սրտումս, սիրտս տակնուվրա են անում և էն մեր մենձերիցն էլ խորհուրդ ու խրատ են ցանկանում, էս անտանելի և հիմար վիճակից մարդավայել դուրս պրծնելու հույսով…