Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող ըմբշամա րտի Եվրոպայի Մ-23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հունահռոեմական ըմբիշներից այսօր առավել հաջող հանդես եկավ Մալխաս Ամոյանը:
Մեր յոթանասուներկու կգ քաշային ըմբիշը հաղթահարելով նախնական փուլի բոլոր արգելքները, մտավ եզրափակիչ, որտեղ կպայքարի չեմպիոնի կոչման համար: Մալխաս Ամոյանը հատկապես վստահ հաղթանակ տարավ քառորդ եզրափակիչ
մրցամարտում` 7:0 հաշվով ջախջախելով ադրբեջանցի Խասայ Հասանլիին: Մալխաս Ամոյանը, ազգությամբ եզդի հունահռոմեական ոճի հայաստանցի ըմբշամա րտիկ, 67 քաշային կարգում 2018 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն, 2017 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն, ինչպես նաև 2019 թվականի երիտասարդների
Եվրոպայի առաջնության չեմպիոն։ Հանդես է գալիս գերմանական Բունդեսլիգան ներկայացնող Իսպրինգեն ակումբում։ 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը չնայած վստահ մտավ կիսաեզրափակիչ, բայց այդ փուլում նա ժամանակից շուտ պարտվեց ռուսաստանցի Անվար Ալախարովին` 0:9: Վաղը նա կպայքարի բրոնզե մեդալի համար: Տեսանյութը առաջարկում ենք դիտել ստորև՝