Սոս Ջանիբեկյանը գրում է. Ոբշմ էլ ոչ մի բանի հավես չկա ,բարի գիշեր.
Երկու վերջին բանն ասեմ ու քնեմ , թե ներկա թե նախկին… 1) եթե էնքան ենք ուժեղանալու , զե նքեր ենք առնելու , զ ինվորը մեր միակ հերոսն ա լինելու , պաշտոնյան զինվորի բարեկեցության մասինա մտածելու ու իրա խոնարհ ծառան ա լինելու
, գեներալը զինվորի մոտ գաղափարական առաջնորդ ա լինելու , քիմիկը ու ֆիզիկը ստանալու են տարածություն զարգացնելու գիտելիքը և ստեղծելու նոր գիտություններ կամ ռազ մագիտական հայտագործություններ, դասախոսներրը ճիշտ գիտելիքներ են տալու մեր էրեխեքին , տատիկ
պապիկների թոշակը բավարար ա լինելու , գյուղացուն սիրելու ենք , ապորինի շինություններ չենք սարքելու հարգելով ճարտարապետությունը մեր երկրի , մեր ունեցածի համար պայք արելու ենք , ամբողջ աշխարհին մեզ դաշնակից ենք սարքելու , իրար չենք ք րֆելու, իրար տուն չենք ք անդելու ու տեղը 200$ տանք տնից գնացողին , իրար սիգնալի
համար չենք սպ անելու , իրար քյոմագ ենք լինելու , օիլգարխը թատրոն ա գալու , ոչ մի հայ փողով գյոզալ հայ աղջկան չի գայթ ակղելու քաձ սարքի իրան ու էդ աղջկա ճակատագիրը փչացնի, եթե թաց տեղից չոր չենք դուրս գալու , իրար համար էլ թաց տեղ չենք պարկելու,եթե Աստվածաշունչ ենք կարդալու ,իրար ներերելու ընծայված գաղտնատես
Աստծո մեջ, եթե մեր էրեխեքին ,կնանիքին շատ ենք սիրելու ու մեր տան մեջի տաքություն ենք զգալու, Եթե իրար մեջ փրկություն ենք տեսնելու, ուրեմն `հրադադար, կվերցնենք հաստատ մենք մեր հողերը, Շուշին էլ Հադրութն էլ …մնացածն էլ…
2)եթե էլի չենք սիրելու իրար , խաբելու ենք, քրֆելու , քցելու , ուրանալու , ուտելու , թալա նելու , էկեք գծերը գծենք թշնա միների հետ , մեր էրեխեքին փոքր, բայց ապահով տեղ տնանք…
Բարի գիշեր, թող Նարեկացին Ձեզ ընկեր լինի , բանական մեղսավոր աղաչանքներով լի իմ սրտի ընկերը… Աստվա Մեզ հետ..Բոլորիս …