Ավելի նողկալի ու գաղափարազուրկ ընտրարշավ Հայաստանը երբեք չի ունեցել… Ու գիտեք ինչո՞ւ։ Որովհետև … Վահե Տեր-Մինասյան

Վահե Տեր-Մինասյանը գրում է. Ավելի նողկալի ու գաղափարազուրկ ընտրարշավ Հայաստանը երբեք չի ունեցել։ Ամենացավալին հավատի կորու ստն է։ Երբ չես հավատում իշխանությանն ու առավել ևս իշխանության ձգտող խաժամուժին։ Երբ չես հավատում քո երկրի անվտանգությունն ապահավող,

սակայն փաստացի անգործության մատնված կառույցներին։ Չես հավատում երկու կոպեկի համար ցանկացած պատվեր կատարող լրատվամիջոցներին։ Չես հավատում դաշնակից կոչեցյալներին, որոնք թշնամուդ հետ միասին երկիրդ պատառ–պատառ են անում։ Ու գալիս է մի պահ, որ անգամ ինքդ քո ուժերին սկսում ես չհավատալ…

Ու գիտեք ինչո՞ւ։ Որովհետև չկա միավորող ազգային գաղափար եւ հավատ թե ինչի ես էս երկրում ապրում։ Որովհետև Հայաստանում ծնվելն ու ապրելը մեզ համար պարգևի փոխարեն դարձել է պա տիժ։ Ու քանի չկա ազգը միավորող միասնական գաղափար՝ որի համար արժի ապրել և անհրաժեշտության դեպքում անգամ կյանքը չխնայել, մենք

վազվզելու ենք աշխարհով մեկ անհույս ու դժբախտ։ Հ.Գ. Գե րեվարված մեր զինվորները առավոտվանից դարձել են տարբեր քաղաքական շարժումների համար ընտրաշավի մի հերթական մասինկ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *