Եթե մենք մեր բոլոր իրավունքները զիջում ենք, եթե մենք պատերազմի ու խայտա ռակության միջև ընտրում ենք խայտա ռակությունը, ապա…Սուրեն Սահակյանի գրառումը

Սուրեն Սահակյանը գրում է. Երբ կրա կի դադարեցման մասին բովանդակությամբ խայտառակ փաստաթուղթը կնքվեց և մենք պնդում էինք, թե պատ երազմն այդպես չի ավարտվում ու չի էլ ավարտվել, մեզ մեղադրում էին միլիտարիզմի, պատ երազմի շարունակություն երազելու մեջ։ Խնդրեմ,

հիմա կրա կ չկա, խաղաղապահներ կան, միջազգային երաշխիքներ կան, բայց զո հեր ունենք, գե րիների թիվն ավելանում է, տարածքային ամբողջականության առանցքային իրավունքը ոտնահա րվում է, քաղաքացիներն իրենց ապահով չեն զգում։ Եթե մենք մեր բոլոր իրավունքները զիջում ենք, եթե մենք պատերազմի ու խայտա ռակության միջև ընտրում ենք խայտա ռակությունը, ապա

ստանում ենք և՛ պատերազմ և՛ խայտառակություն։
Հայաստանի սուվեըեն տարածք մուտքը պետք է կանխվեր ի սկզբանե ու շատ կոշտ մեթոդներով։ Պետք է հասկանալ, որ հակառակը մեզ պատե րազմից չի ապահովագրում, իսկ մի կր ակոցը կարող էր վերջ դնել ադրբեջանական այդ ամբողջ ավանտյուրային։

Քաղաքականությունը որոշելու իրավունքի համար պայ քար է։ Եթե դու հրաժարվում ես այդ իրավունքը պաշտպանելուց, քո փոխարեն որոշելու են ուրիշները։ Նույնիսկ եթե «ամեն ինչ խաղաղության համար» հայեցակարգի կրողները հաշտվեն որոշ տարածքների կորուստների

հետ, դրա վրա թշնամին կանգ չի առնի։ Վաղը Տավուշում էլ առաջ կգան, մյուս օրը՝ Սիսիանում և այսպես շարունակ մինչև իրենց տուն, մինչև այն պահը, երբ դու կգոռաս ՝ «ոչ» ու թույլ չես տա քո փոխարեն որոշել։ Գոնե հիմա դա արդեն ակնհայտ է ու ենթադրությունների

տիրույթում չէ։ Որոշելու իրավունքը, խաղաղությունը ձեռք է բերվում պայ քարով՝ երբեմն կոշտ, երբեմն անհավասար, երբեմն անհույս։ Մեր փոխարեն ոչ ոք մեր ինքնուրույն որոշելու իրավունքը չի պաշտպանելու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *