Սևան Ղազարյանը գրում է. Նիկոլ Փաշինյանը հոգեկան հիվանդ չէ, երբ հայտարարում է, թե հպարտ է, որ մենք պարտվել ենք։ Լինելով լատենտ դասական լևոնական՝ Նիկոլը համոզված է, որ պատմական առաքելություն է իրակացրել՝ ազատվել է Արցախի հիմնահարցից։
Նիկոլը համոզված է, որ Արցախի հիմնահարցն էր խանգարում Հայաստանին վերջապես ապաշրջ ափակվել ու զարգանալ։ Ինքն իրեն քարկո ծվող խաղաղասերի աստվածաշնչյան կերպար է վերագրել։
Նիկոլը իր ախտահարված երևակայության մեջ լևանաբար մտմտում է, որ մտնելու է հայոց
պատմության մեջ որպես չհասկացված խաղաղության աղավնի՝ մարդ, որին անխուսափելի զո հողությունների գնով հաջողվեց բարեկամություն հաստատել թուրքերի հետ՝ ի հեճուկս ագր եսիվ «ոչմիթիզականների» ու էքսպանսիոնիստների։
Նիկոլը, «ըստ էության», համոզված է որ կարևոր զո հողություն է արել հայոց պետականության համար։ Նիկոլը ինքն իրեն ու ժողովրդին համզում է, որ Լավրովի պլանն ու ռուս-թուրքական գործարքը Արցախի հիմնախնդրի միակ հնարավոր լուծումն էր: