Շուտով մեծ հшրվшծ Բաքվին եւ Անկարային․ Մնացել է մեկ քայլ և Հայաստանը կդառնա… Պույա Հոսեյնի

Շուտով մեծ հшրվшծ Բաքվին ու Անկարային․ Մնացել է մեկ քայլ և Հայաստանը կդառնա Պարսից Ծովն ու Սև Ծովը միմյանց կապող օղակ․ Պույա Հոսեյնի

Հայաստանը շուտով կդառնա Պարսից Ծովն ու Սև Ծովը միմյանց կապող օղակ: Պարսից ծոց — Սև ծով կարևոր տարանցիկ միջանցքի իրականություն դառնալուն մնացել է մեկ քայլ: Պարսից ծոց — Սև ծով միջանցքի վերաբերյալ նախնական համաձայնագիրն արդեն պատրաստ է: Վերջնական պայմանագիրը կստորագրվի Բուլղարիայի Սոֆիա քաղաքում՝ մոտ ապագայում:

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության տրանզիտի, առևտրայնացման և կառուցվածքների վարչության պետ Ամին Թարֆան, իրանական Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով երկուշաբթի օրը Հայաստան կատարած իր այցին և իր մասնակցությանը Երևանում տեղի ունեցած Պարսից

Ծոց-Սև Ծով տրանզիտ վերջնական համաձայնագրին նվիրված համաժողովին, ասել է. «Պարսից Ծոց — Սև Ծով տրանզիտ միջանցքը կստեղծվի` անդամ երկրների տրանսպորտային կապերը զարգացնելու, միասնական շահերը և մրցակցային պայմանները բարելավվելու համար»: Նա ասաց, որ իրանական այս նախաձեռնությունը որպես առաջարկ

ներկայացվել է 2016թ-ին, այնուհետև՝ 4 բանակցություններ են տեղի ունեցել Թեհրանում, Սոֆիայում, Թբիլիսիում, նորից Թեհրանում, իսկ ս.թ. ապրիլի 19-ին՝ Երևանում կայացավ բանակցությունների հինգերորդ փուլը, որին մասնակցում էին պատվիրակություններ Իրանից և Հայաստանից՝ անձամբ, իսկ Վրաստանից, Բուլղարիայից և Հունաստանից՝ վիրտուալ մասնակցությամբ:

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության տրանզիտի, առևտրայնացման և կառուցվածքների վարչության պետը հավելել է. «Վերջերս կայացած հանդիպման ընթացքում, հաշվի առնելով մասնակից երկրների կամքը՝ համաձայնագրի տեքստը վերջնական տեսքի բերելու հարցում, ձեռք են բերվել կառուցողական

պայմանավորվածություններ՝ նախագծի որոշ կետեր հստակեցնելու վերաբերյալ: Վերջնական տեքստը կողմերի կողմից կստորագրվի հաջորդ հանդիպման ժամանակ՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում»:
«Այս միջանցքի գործարկման շնորհիվ, ինչը շահավետ է և տնտեսական արդյունավետության, և անվտ անգության առումով, կաճի Եվրոպա-Ասիա առևտրաշրջանառության արագությունը: Եվ այդ գրա վիչ պայմանների շնորհիվ կբարձրանա Իրանի, Հարավային Կովկասի և Սև Ծովի երկրների տրանզիտ դերը՝ տարածաշրջանային և միջազգային տնտեսական հարաբերությունների մեջ»:

«Հաշվի առնելով Իրանի հարավում Պարսից Ծոցի իրանական նավահանգիստների կարողությունները և Իրանի տարածքում երկաթուղային ու ճանապարհային ենթակառուցվածքների նախագծերը, ինչպես նաև՝ Իրանի հյուսիս-արևմուտքում, հատկապես՝ Հայաստանի հետ սահմանին, սահմանամերձ մաքսային տերմինալների բարելավման հնարավորությունը ու մյուս անդամ երկրների համապատասխան ենթակառույցները, այս ամենը կօգնեն նշված տրանզիտ միջանցքը հնարավորինս արագ գործարկել», _ ասաց իրանցի պաշտոնյան:

Ընդգծելով, որ Պարսից Ծոց — Սև Ծով միջանցքի համաձայնագիրը հասանելի կլինի այլ երկրներին՝ անդամների համաձայնության դեպքում, նա ավելացրեց. «Հաշվի առնելով Ասիան Եվրոպայի հետ կապող խոշոր միջազգային նախագծերը, այդ թվում` «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» Չինաստանի նախաձեռնությունը , համապատասխան պլատֆորմ կտրամադրվի նշված նախագծերին մասնակցության համար և, հետևաբար, մեր երկրները ավելի մեծ դեր կխաղան տարածաշրջանում՝ միջազգային և տարածաշրջանային տրանզիտ փոխադրումների ոլորտում»:

Ամին Թարֆան իր խոսքը եզրափակեց հետևյալով. «Սև Ծովի առափնյա երկրները ներառում են Վրաստանը՝ արևելքում, Ռուսաստանը և Ուկրաինան՝ հյուսիսում, Ռումինիան և Բուլղարիան՝ արևմուտքում, Թուրքիան՝ հարավում: Ափամերձ գոտու երկարությունը 4,340 կմ է . Վրաստանի ափերը ՝ 310 կմ, Ռուսաստանի Դաշնությանը՝ 475 կմ , Ուկրաինաինը՝ 1628 կմ, Ռումինիայինը՝ 225 կմ, Բուլղարիայինը` 300 կմ,

իսկ Թուրքիայինը՝ 1400 կմ: Սև Ծովին ափամերձ այս գոտին, որտեղ մեծ բնակչություն ունեցող երկրներ կան, և որտեղ գտնվում են միջազգային շուկաների զգալի մասը, ցույց է տալիս սևծովյան տրանսպորտի մեծ կարևորությունը, որը կրկնապատիկ կարևոր կդառնա՝ Պարսից Ծոց — Սև ծով այս տրանզիտ, կարճ և անվտանգ միջանցքի հաստատման շնորհիվ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *