Երեկ գրել էի, որ իսկական հավատացյալը Քոչարյանին ձայն չի տա: Կարծես սիրտս բան էր հուշել. այսօր իմանում եմ, որ երեկ Գյումրու ,,Յոթ վերք՛՛ եկեղեցիում տեղի է ունեցել ՀԵՏԵՎՅԱԼԸ… Համլետ Օծունեցի

Համլետ Օծունեցին գրել է. Երեկ գրել էի, որ իսկական հավատացյալը Քոչարյանին ձայն չի տա: Կարծես սիրտս բան էր հուշել. այսօր իմանում եմ, որ երեկ Գյումրու ,,Յոթ վերք՛՛ եկեղեցիում փառքով ու պատվով ընդունել են ժողովրդին ժեխ, անմակարդակ, անգրագետ և այլ
արհամարհական խոսքերով վիրավ որողների շեֆին:

Նրան, ով կաթողիկոսի եչեսին ծիծաղել է աջը համբուրելու համար պարզելու վրա և ուսին թփթփացրել, թե՝ այ հարիֆ, դու ով ես, որ ես քո ձեռը պաչեմ: Ծաղկաձորում մի սփյուռքահայ պատանի ասել է՝ պարոն Քոչարյան, ձեզ հիշում եմ, դուք մեր քաղաք էիք եկել կաթողիկոսի հետ: Ծիծաղել է ու ասել՝ էդ ինքն էր ինձ հետ եկել ձեր

քաղաք: Շուշիի եկեղեցու վերաբացմանը չի գնացել, ասել է՝ ես խո տերտեր չեմ, որ պատարագի մասնակցեմ: Եվ այլն, և այլն: Բա ինչո՞ւ են եկեղեցականները նրան մեծարում: Որովհետև նա չի ասում՝ ինչո՞ւ եք թալա նում երկիրը, ինչո՞ւ եք ձեր

հոտին հիմարի տեղ դնում, ինչո՞ւ եք վերացրել թեմական խորհուրդները… Իսկ խորհուրդները վերացրել են, որ մոմի բիզնեսը անվերահսկելի լինի, որ մանկական այգին յուրացնեն, որ մանկապարտեզներում ու դպրոցներում ապօրինի եկեղեցիական արարողություններ անեն…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *