Հասկանում եմ՝ ես բոլորի անունից գրելու, ասելու իրավունք չունեմ, բայց էկեք իմ կարծիքը ասեմ. Խոսքս կոնկրետ գինու փառատոնին եւ դրա մասնակիցներին, կամ իրանց քննադատողներին չի ուղղված. առհասարակ…Սեյ Յայլախանյան

Սեյ Յայլախանյանը գրում է. Օբշի հասկանում եմ, որ ես բոլորի անունից գրելու, ասելու կամ առավել ևս խոսելու իրավունք չունեմ, սակայն էկեք ֆսյոտկի իմ կարծիքը ասեմ ու ռադս քաշեմ SEO-ս անեմ.
Խոսքս կոնկրետ էսօրվա գինու փառատոնին եւ դրա մասնակիցներին, կամ իրանց քննադատողներին չի ուղղված. առհասարակ )))

Պատ երազմի արհ ավիրքը անցել է բոլորիս տներով` մեկի տան կողքից, մեկի տան վրայով, իսկ մյուսի` հենց տան միջից, եւ էկեք Ձեր հայրենասիրական մղումները թողեք մի կողմ ու իրերն ու երևույթները ռեալ գնահատեք. Հավատացեք, տղերքը, ովքեր զ ոհվեցին, իրենց կյանքը տվեցին նրա համար, որ հայ օջախներում լինեն հարսանիքներ,

կնունքներ, ուրախություններ, երեխաների ծնունդ, ծննդատներում մանկան ճիչեր լսվեն, պատանիները գնան դասի եւ վերջին զանգ նշեն, սիրահարված զույգերը նորից հանդիպեն, հայրերը նորից իրենց երեխաներին այգիներ տանեն եւ ծնունդներ նշեն:

Հա, ճիշտ եք նկատում, զո հված տղերքից շատերը դեռ պիտի ամուսնանային, դեռ պիտի հարսանիքների ու կնունքների մասնակցեին, պարեին, ուրախանային, իրենց էրեխեքի վերջին զանգերին մասնակցեին, նորածինների ձեռքից բռնած այգի տանեին և այլն: Ճիշտ եք, մեր հերոս տղերքը շատ բաներ չհասցրեցին տեսնել ու անել էս

կարճ կյանքում, բայց իրանք զ ոհեցին իրանց, որ իրանց չարածը գոնե մենք շարունակենք: Գիտեք, ստեղ հարցը մեր զ ոհերին հարգել-չհարգելու մեջ չէ, այլ նրա, թե ինչքանով ենք մենք գնահատում իրանց ու իրանց արածը: Զուտ խոսքերով ոչ մի բան չես փոխի: Զուտ խոսքերով ու լայքեր ստանալով ոչ մեկին հետ չես բերի, ու զուտ սրան-նրան վիրա վորելով ներսիդ վե րքը չես մեղմացնի:

Հերոս տղերքի հիշա տակը հարգեք ոչ թե գինու փառատոնի չգնալով, հարսանիք չանելով կամ երաժշտություն չլսելով, այլ գինու փառատոն կազմակերպելուց փորձեք պատե րազմի մասնակից մեր տղաներին հրավերքով բերել փառատոնին, կամ էտ օրվա ձեր փառատոնի հավաքված շահույթից ինչ-որ չափ առանձնացրեք ու նվիրեք որևէ զ ոհվածի

ընտանիքի, կամ նման մի բան, որը նուրբ ու հստակ կերպով ցույց կտա Ձեր անտարբեր չլինելու հանգամանքը: Բան չեմ ասում, միգուցե արել եք, կամ ըմթացքի մեջա, կամ անում եք, կամ էլ չեք ֆայմել, ինչ արած, պատահում է: Ինչքան էլ դաժան հնչի, բայց կյանքը շարունակվում է, ու ամեն մարդ ինքն իր առաջ պիտի դնի հստակ սկզբունքներ, որով կփորձի ապրել այնպես, որպեսզի տղերքի զո հած կյանքը իր իմաստը չկորցնի, ընդհակառակը, էլ ավելի մեծ իմաստ ստանա:

Առհասարակ, շարժվեք Ձեր խղճի թելադրանքով ու մյուսներին ապրել մի սովորեցրեք, Դուք ապրեք ճիշտ, ու թող Ձեզ նայեն ու եթե սովորելու կամ ընդօրինակելու բան ունենաք, վստահ եղեք, առանց Ձեր ստատուսների էլ Ձեզ կընդօրինակեն: Մի´ կեղտոտեք քաղաքը, մի փչա ցրեք մարդկանց տրամադրությունը, մի վիրավ որեք իրար, օրը ցերեկով Աբովյան փողոցում մարդ մի սպա նեք երեխաների կամ այլ անձանց աչքի առաջ, իրար հետևից սիգնալ մի տվեք, դիմակ կրելու համար

երթուղայինի մեջ մարդ մի դան ակահարեք, արջի քոթոթի վիզը մի կտ րեք ու հպարտ-հպարտ նկարվեք կողքը, շներին մի կռվ ացրեք ու անզգամի նման մի քարշ տվեք մեքենայից կապած, մի քրֆեք, քաղաքական այլ դիրքորոշման համար մարդուն մի սևացրեք կամ ընտանիք վիր ավորեք, վերջիվերջո մարդ եք, ոչ թե թուրք:

Ու էսքան պռոբլեմների ու ազգային արժեքների ու մարդկային արժանապատվության հիմնարար ու կարևոր տարրական սկզբունքների ոչնչացող գաղափարները թողած ընկել եք սրա-նրա գինու բաժակի հետևից: Մի բան էլ, ամեն օր արթնանալուց միշտ հիշեք, որ Դուք արթնացել եք միայն ու միայն հայ զինվորի շնորհիվ, ով զո հվել է, ով վիրա վորվել է, ով հաշմա նդամ է դարձել, ով

կո րցրել է ոտքերը, ով անհետ կոր ել է, ով այլևս չկա, ով կռ վել ու պայք արել է, ու ով ընկել է ու չի կանգնել: Դուք ամեն օր արթնանալուց պիտի երազեք ու խնդրեք Աստծուց այն օրվա համար, երբ Դուք չեք քնի` հայ զին վորի հաղթանակը նորից նշելու առիթով: Բարին ընդ Ձեզ, ես գնացի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *