Համլետ Օծունեցին գրում է. Մարդիկ գիտեմ, որ Նիկոլից հիասթափվել են այն բանի համար, որ նա չի կարողացել մեզ թալա նածներին նստեցնել և կողո պտած միլիարդները հետ բերել: Նրանց թվում է, թե դա շա՜տ հեշտ բան էր: Սխալվում են: Բերեմ տիպական օրինակներ, որոնց մասին քչերը գիտեն:
Եթովպիայի ղեկավար Մենգուստո Հայլե Մարիամն անձամբ սպ անել էր երկրի վերջին կայսր Սելասիին, տասնյոթ տարվա ընթացքում /1974- 1991/ նրա հրամանով երկրում ոչնչացվել էր երկու հարյուր հազար մարդ, սովից մա հացել էր 1,5 մլն հոգի, նրա թալա նած հարստության հաշիվը ոչ ոք չգիտե: 1991-ին փախել է Զիմբաբվե:
Ֆերդինանտ Մարկոսը Ֆիլիպինները ,,ղեկավարել՛՛ է 1965-1986թթ.: Հետևանքը՝ տասնյակ հազարավոր քաղբան տարկյալ, մի քանի հազար սպ անված, թալա նված 100 մլրդ դոլար: Փախել է Հավայան կղզիներ: Իդի Ամինը /Ուգանդա/ քաղաքական հակառակորդներին կոկորդիլոսների կեր էր դարձնում: Ֆիզիկապես ոչնչացրել է անհնազանդ քաղաքական գործիչներին, անցանկալի լրագրողներին, ողջ ցեղերի: Անձամբ սպանել է
տասնյակ մարդկանց, այդ թվում՝ իր կանանցից երեքին: Հետո փախել է ու Սաուդյան Արաբիայում քեֆ քաշել ակորդեոն նվագելով: Ժան Կլոդ Դյուվալյեն Հաիթիի իշխանությունը ժառանգել էր հորից: Սպ անել է իր 60 հազար քաղաքական հակառակորդի: Թալա նածի որոշ մասը հասցրել է Փարիզ ու ապրել այնտեղ: Հիսեյն Հաբրե /Չադ/. 40 հազար սպ անված և 200 հազար բան տարկված: Փախել է հարևան Սենեգալ:
Կենտրոնաֆրիկական փոքր պետության ,,ղեկավար՛՛ Ժան Բոկասոն իր հակառակորդներին անձամբ էր ուտում: Նա մոտ անպակաս էին լինում մարդու մսի պահածոները: Պաշտոնազրկվելուց հետո գնացել է Լիբիա՝ Քադաֆիին հյուր, հետո Փղոսկրե Ափ, կյանքն ավարտել քաղաքակիրթ Ֆրանսիայի մայրաքաղաքի արվարձանում գտնվող իր ճոխ առանձնատանը:
Նշված երկրների կառավարությունները չեն կարողացել հետ բերել ոչ նրանց, ոչ նրանց թ ալանածը: Իհարկե, քիչ չեն նաև հակառակ օրինակները, բայց դրանց մասին շատերը գիտեն: Եվ, ուրեմն, ավարտեմ, ասելով, որ այս ընտրությունում Փաշինյանին ևս մեկ անգամ կառավարություն տալով, մենք նրան հնարավորություն կընձեռենք շարունակելու իր կիսատ գործը, քանի որ արդեն կլինեն նոր դատարաններ ու նոր դատավորներ, որոնք նախկինների հետ կապված չեն լինի մաֆ իոզ կամ կլա նային շղթաներով: