2016 թվականի ապրիլյան պատե րազմի ժամանակ Սերժ Սարգսյանը պետք է ինքնաս պան լիներ, որովհետև մենք այդտեղ տեսանք ՀԵՏԵՎՅԱԼԸ…Գեներալ Գագիկ Մելքոնյան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է պաշտպանության նախկին փոխնախարար, ներկայումս «ՔՊ»-ի ցուցակում ընդգրկված գեներալ Գագիկ Մելքոնյանը

Պարոն Մելքոնյանը, նախօրեին Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այսքան բանից հետո ինքը լիներ Նիկոլ Փաշինյանի տեղը, ինքն իրեն կգնդա կահարեր: Սրան ՆԻկոլ Փաշինյանը պատասխանել է՝ նշելով, որ ձեռք բերված զե նքի 75 տոկոսը ձեռք է բերվել վերջին 2 տարիների ընթացքում, որ իրենք բանակցությունները նախորդներից ստացել են փակուղի մտած վիճակում: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունները:

Դեռ Սերժ Սարգսյանի ժամանակվանից մեր բանակը լավ վիճակում չի եղել, արդիական զե նքերով չի զի նվել: 2016-ի ապրիլյան պատե րազմի ժամանակ Սերժ Սարգսյանը պետք է ինքնաս պան լիներ, որովհետև մենք այդտեղ խայտ առակ եղանք: Նա ոչ թե պետք է ապրիլյան դեպքերը համարեր

հաղթանակ, որի ժամանակ 100-ից ավելի զ ոհ տվեցինք ու որոշ տարածքներ կորցրինք, այլ դրա փոխարեն պետք է ինքնաս պան լիներ: Նա ապրիլյանից հետո պետք է բանակը զի ներ արդիական զե նքերով, ոչ թե գնար

գերմանիաներում լացեր, թե մենք 1980-ականների զեն քերով ենք կռ վել: Գերմանիա՞ն էր զի նել իրեն, ո՞վ էր զի նել, որ էդպիսի լացուկոծ էր դրել: Թող ինքը ոչ թե լաց լիներ, այլ մտածեր, որ պետք է զի նվենք արդիական զեն քերով: Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ 20 տարի ոտքի վրա բանակի կենացն են խմել, հետո պարզվել է, որ զինվորից են գո ղացել: Սա ինչպե՞ս եք գնահատում:

Այն, որ ամեն առիթով խմում էին բանակի կենացը, դա փաստ է, իրականություն է: Բայց բանակի կենացը խմելուց բացի պետք է նաև բանակն ուժեղացնեին, ինչը չի արվել: Ես գիտեմ, որ ժողովուրդը հրաշալի հիշողություն ունի, բայց որ վերջին շրջանում հիշողության կորուստ է սկսվել մոտը, դա շատ վատ է:

Իրականում բոլորն էլ լավ հիշում են, թե ով իր ժամանակ ինչեր է կատարել երկրի ու բանակի գլխին: Այնպես որ, թող թեյ խմեն, որ իրենց հիշողությունը վերականգնվի, որ իմանան, որ ժողովուրդն իրենց չի ընտրելու, չի ընդունելու, որովհետև իրենք երկուսն էլ ատում են հայ մարդուն, Հայաստանի ժողովրդին:Ատել են ու հիմա էլ ատում են, դրա համար էս երկիրն այս օրին է:

Դուք ինչպե՞ս եք գնահատում այն, որ նախկիններն ամեն ինչ անում են վերադառնալու համար: Նրանք ընդհանրապես շանս ունե՞ն: Եթե ուշադիր լսեք իրենց, ապա այն գեներալները, որոնք Արցախի պատե րազմը պատվով պարտվեցին, հիմա եկել էստեղ հեղափոխության ու սպա նության կոչեր են անում: Ասում են՝ արդեն հաղթել ենք, Ռոբերտ Քոչարյանն իրեն արդեն վարչապետ է երևակայում,

բայց դուք իրեն հարցրեք, թե 2003 թվականին դու նախագահ էիր, բոլոր լծակները ձեռքիդ էր՝ ուժային ու վարչական, քանի՞ տոկոս ձայն ստացար: 25 տոկոս ձայն տարավ, մնացածը դրեցին, կեղծեցին: Ժողովուրդը դա չի մոռացել, իրենք էլ չեն մոռացել, բայց ցույց են տալիս, թե մոռացել են: Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ Օնիկ Գասպարյանն անձամբ պետք է պատասխան տա Շուշիի համար: Վերջինս էլ հակադարձել է վիրավ որանքներով: Ինչպե՞ս եք սա գնահատում:

Ես գնահատում եմ, որ պետք է օբյեկտիվ քննություն ընթանա և գլխավոր շտաբի պետք է պատասխան տա այս պարտության համար, ոչ միայն Շուշիի համար, այլ ողջ պարտության: Իսկ ինչո՞ւ է ուշանում այդ գործընթացը: Դե հիմա նոր է սկսվել, էդ մարդը հիմա Քոչարյանի շտաբի պետն է, թող իր շտաբին տիրություն անի, նոր: Թող ավարտվի, հետո քննություն կգնա, ամեն ինչ կպարզվի:

Ինչպե՞ս եք գնահատում, որ Ռոբերտ Քոչարյանը չի համաձայնել Փաշինյանի առաջարկած բանավե ճին և մերժել է հրավերը: Փոխարենը հայտարարել է, որ մեծ հաճույքով դուելի կհրավիրի Նիկոլ Փաշինյանին՝ զե նքի ցանկացած տեսակով: Դե ինքը զե նքի սովոր մարդ է, դուելի է կանչում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *