Ո՞վ եք դուք՝ մարդկանց հոգեբանորեն ճնշեք ու սպա ռնաք՝ այս կամ այն թեկնածուին ընտրելով դառնում ես դավաճան կամ կաշառակեր…Գուցե դուք ավելի հարուստ եք ու լաչառ, բայց ես կասեմ ՀԵՏԵՎՅԱԼԸ… Վահե Տեր-Մինասյան

Վահե Տեր-Մինասյանը գրում է. Անջատեք այս անբար ոյականության լվացքի մեքենան Դուք ընդհանրապես գիտե՞ք թե քարոզարշավն ինչ է։ Գիտե՞ք ինչ է գաղարախոսությունն ու ծրագրերը։ Թե

էս երկրում ճիշտ է ավելի բարձր գոռացողն ու հայհոյողը։ Ինչի՞ եք մտածում, որ մարդիկ էնքան
դեբիլ են, որ պիտի էս աստիճանի դեգրադացված քաղաքական շարժումներից ընտրություն կատարեն։
Ո՞վ եք դուք,

որ մարդկանց փորձեք հոգեբանորեն ճնշել ու սպա ռնալ թե այս կամ այն թեկնածուին ընտրելով դառնում ես դավաճան կամ կաշառակեր։ Դուք ձեզ հայելու մեջ տեսե՞լ եք։ Դուք գոնե հիշո՞ւմ եք թե քանի կաշի ու տեր եք փոխել։ Քանի՞ անգամ դավաճանել ու վաճառվել։

Ու հիմա եկել ու մարդկանց շանտաժ եք անում, լո՞ւրջ… Գուցե դուք ավելի հարուստ եք ու լաչառ, բայց հայ ուսուցիչն ու բժիշկը, բանվորն ու գյուղացին հաստատ ձեզնից խելոք են։ Հարգելի հայրենակից մի թերագնահատի Քեզ։ Դու ավելին ես, Դու արժանի ես ավելիին…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *