5 փաստ, որ պետք է իմանալ հրապարակված ձայնագրությունը հասկանալու համար…Վարուժան Գեղամյանի վերլուծությունը

Վարուժան Գեղամյանը գրում է. Քաղաքագետ Վարուժան Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«5 փաստ, որ պետք է իմանալ հրապարակված ձայնագրությունը հասկանալու համար 2016 թվականին Իլհամ Ալիևը հրապարակային խոստովանեց, որ իրեն համանախագահները ու ըստ

էության՝ «միջազգային հանրության» մեծ մասը ստի պում են ճանաչել Արցախի անկախությունը (փաստացի Արցախի՝ Հայաստանի մաս լինելը)։ Մինչ այդ Ապրիլյան պատե րազմում Ադրբեջանի տապ ալումը արդեն իսկ ապացուցել էր, որ զե նքի ուժով հայկական կազմակերպված պետության դեմ չի կարողանա հաղթանակ տանել։

Փաստացի, մինչև 2018թվականը բանակցային դաշտում հայկական կողմը հաղթողի դիրքերից էր բանակցում, որի հետ համակերպվել էին բոլորը, այդ թվում՝ նույնիսկ Ադրբեջանը։ 2018 թվականից հետո հայկական պետությունը սկսեց թուլ անալ, քանի որ պետական համակարգը և դրա մաս կազմող ինստիտուտները սկսեցին քա նդվել՝ բանակից մինչև դիվանագիություն։

Իսկ կապ իտուլյանտ Ն. Փաշինյանը, հրաժարվելով նախորդիվ ձեռքբերված բանակցային փաթեթից, դրանով փաստացի Ադրբեջանին տվեց casus belli` պատե րազմի «արդար առիթ». Հայաստանը փաստացի հրաժարվեց բանակցային գործընթացից, իսկ երբ հրաժարվում են բանակցությունից, սկսվում է պատե րազմը։

2018թ. սկսած Ադրբեջանը սկսեց պատրաստվել պատե րազմին, իսկ Հայաստանը՝ ճիշտ հակառակը։ Իմիջիայլոց, հայկական հասարակության զգոնության թուլացման վրա ազդեց նաև Ադրբեջանի կողմից սահմանային լար վածության նվազումը, որը կապի տուլյանտն ու իր թիմը ներկայացնում էին որպես իրենց բանակցային ձեռքբերումը։

Մինչդեռ, իրականում, Ադրբեջանը պատկերավոր ասած «տակտիկական նահանջ» էր կատարել, որ սեպտեմբերյան հար վածը ավելի հու ժկու և անակնկալ լինի կապի տուլյանտին հավատացող հայ հասարակության զգալի մասի համար։

Կապի տուլյանտը, ինչպես այլ հարցերում, բանակցային գործընթացում խնդիր ուներ ոչ թե մեր դիրքերը բարելավել, այլ սեփական վարկանիշը բարձր պահել (ձայնագրության մեջ ուղիղ ասում է այդ մասին՝ «ուզո՞ւմ եք, որ ինձ դ ավաճան ասեն»։ Նմանատիպ արդարացում նա բերեց նաև կապիտուլիացիայից հետո։), և հենց այդ էր պատճառը, որ մինչև պատե րազմը գոռում էր

«Արցախը Հայաստան է և վերջ», իսկ այսօր Գորիսից այն կողմ գտնվող տարածքը կոչում է «Ադրբեջանի հող»։ Եթե կապի տուլյանտն իսկապես լիներ Հայաստանի շահերը ներկայացնողը, ապա այսօր իր «շնորհիվ» բանակցային գործընթացում չէին լինի Տավուշի, Սյունիքի ու Արարատի մարզերի մեր գյուղերը թուրքերին նվիրելու թեման։

Հրապարակված ձայնագրությունը ևս մեկ անգամ շատ հստակ ապացուցում է, որ մեր երկրի ղեկավարը և իր վարչախումբը ոչ միայն հեռու են դիվանագիտությունից ու քաղաքականությունից, այլև պատրաստ են տա պալել հայկական ամեն բան, որպեսզի որևէ մեկին դափնի

չհասնի՝ բացի իրենցից։ Պատրաստ են դա անել ամեն գնով, նույնիսկ՝ ամենաթանկ։ Հրապարակված ձայնագրությունը կարևոր դետալ է մեր պատմության նորագույն փուլի ուսումնասիրության ու մ եղավորների տեղի և դերի հստակ արձանագրման համար»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *