Քիչ առաջ միացրի Արամ Սարգսյանի հարցազրույցը… Արամ, իրո՞ք չես ամաչում, էս ո՞ւր ես հասել, ո՞նց անհարմար չես զգում ու ո՞նց չես հասկանում, որ…Լիզա Ճաղարյան

Լիզա Ճաղարյանը գրում է. Կիսատ էի թողել Արամ Սարգսյանի հետ հարցազրույցը («Ազատություն»)։ Քիչ առաջ միացրի, կրկնությունն է, ու կեսից լսեցի էն հատվածը, որտեղ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը բառացի ասում է, որ Լեւոն Տեր–Պետրոսյանը ճիշտ չի ասում, որ,

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, Վազգեն Սարգսյանը հետագայում զղջացել է, նորից ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, Կարեն Դեմիրճյանի հետ դաշինք կազմելու համար։ Արամ, իրո՞ք չես ամաչում, էս ո՞ւր ես հասել, Արամ, Լեւոն Տեր–Պետրոսյանը ե՞րբ է նման բան ասել, Արամ։ Վախենում ես ասել` Ռոբի եւ Սերժիկի հետ դաշինք կազմելու մասին է ասել, Ռոբն ու Սերժիկը

նեղանա՞ն, թե արդեն դու էլ ես նրանց շարքերում, ովքեր չեն խորշում ամենաեղկելի ստերից` սեփական շահն առաջ տանելու նպատակով։ Ո՞նց անհարմար չես զգում ու ո՞նց չես հասկանում, որ քո կուսակցության գինը բարձրացնելու համար պատեհ–անպատեհ Վազգենի անունը շահարկելով` արջի

ծառայություն ես մատուցում հենց Վազգենին եւ նրա հիշատակին։ Ու ընդհանրապես հեչ մտածե՞լ ես` ինչ կապ ունի քո կուսակցության, այսպես կոչված, գաղափարախոսությունը Վազգեն Սարգսյանի դավանած արժեքների հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *