Крым наш, Крым ваш մելոդրամայի գլխավոր դերակատար Արթուր Վանեցյանը ասել է՝ հանրապետականի հետ են, քանզի գիտակցել են իրենց սխալները… «սրբերը» 7 օր դիմացան։ Հունիսի 10-ին տեղի ունեղավ ՍԱ…Էդգար Մխիթարյան

Էդգար Մխիթարյանը գրում է. Հունիսի երեքին Պետրոս Ղազարյանի հյուրը Крым наш, Крым ваш մելոդրամայի գլխավոր դերակատար Արթուր Վանեցյանն էր, որը նաև վարչապետի թեկնածու է «Պատիվ Ունեմ» դաշինքից։ Հարցազրույցի ընթացքում Крым наш, Крым ваш մելոդրամայի հերոսը

Պետրոս Ղազարյանի մոտ ևս 1 անգամ հաստատում է, որ նախկինին վերադարձ չի լինելու։ Պետրոսի ճշտող հարցին, թե ինչ նկատի ունի, մելոդրամայի հերոսը հաստատում է, որ չեն լինելու ընտրակեղծիքներ, հովանավարչություն, ընտրակաշառքներ և նման բաներ։ Հստակ չեմ հիշում, արդյոք այդ հաղորդման ընթացքում էր, թե

ոչ, բայց երկու-երեք անգամ կինոյի տղեն ասել է, որ իրենք դաշինք են կազմել հանրապետականի հետ, քանզի հանրապետականը գիտակցել է իր սխալները և ինքնամաքրվել։ Մի խոսքով, մի այլ կարգի «սրբագրվել» են․ այն աստիճանի, որ իկոնայի տեղ կանցնեն։

Բայց դե «սրբերը» ընդամենը յոթ օր դիմացան։ Հունիսի 10-ին ձեր բակալվում է ՀՀԿ-ական, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը 9 մլն դրամ ընտրակաշառք տալու համար։ Եթե գողին ու բ օզին 40 օր է, ինքնամաքրված սրբերինը՝ 7 օր։

Ասածս ինչ է ժողովուրդ ջան։ Երբեք չհավատաք, որ որևէ մարդ, կամ որևէ քաղաքական ուժ, որ քսան տարի ապրել է լ ափով ու երկիր ծ ծելով, կարող է հանկարծ ինքնամաքրվել։ Եթե նման բանի հավատում եք, ուրեմն կարող եք վստահ լինել, որ Ծերեթելիի մարմ նավաճառը, 6 – 7 օր Չ՛վաճառվելով 8-րդ օրվանից դառնում է կույս ու հանգիստ կարող է հարսի սպիտակ շորով մտնել եկեղեցի։

Petros Ghazaryan ջան, որ մինչև ընտրություններ Крым наш, Крым ваш մելոդրամայից ինչ որ մեկին ընդունես, խնդրում եմ հիշեցրու, որ «նախկինին վերադարձ չի լինելու» ասվածի տակ չէ՞ր մտնում ընտրակա շառք բաժանելը։ Սա էլ «սրբերի» քրոնիկոնից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *