Արենի գյուղում մեքենան կանգնեցրի՝ գինի առնելու: Գինեվաճառին որոշեցի մի քիչ հարց ու փորձ անել, Հետաքրքրվեցի՝ ում է պատրաստվում իր ձայնը տալ: Կինը խեղճացած նայեց դեպի ինձ ու պատասխանեց… Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը գրում է. Այսօր գալիս էի Երևան: Արենի գյուղում մեքենան կանգնեցրի՝ գինի առնելու: Գինեվաճառը մի տարեց կին էր: Մինչ «առյուծի կաթը» կլցներ շշի մեջ, որոշեցի մի քիչ հարց ու փորձ անել դեսից-դենից: Հասանք մի

պահի, երբ խոսք գնաց նաև սպասվելիք ընտրությունների մասին: Հետաքրքրվեցի՝ ում է պատրաստվում իր ձայնը տալ: Կինը խեղճացած նայեց դեպի ինձ ու բազմանշանակ անմեղությամբ հարցիս պատասխանեց հարցով.

-Բալես, իսկ դու քո ձայնն ո՞ւմ կտաս… -Մայրիկ, ես քանի որ Հայաստանի քաղաքացիություն չունեմ, չեմ կարող մասնակցել ընտրություններին,- եղավ իմ պատասխանը… -Այդ դեպքում դու շատ երջանիկ մարդ ես,-փիլիսոփայեց գինեվաճառը.. -Ինչո՞ւ…

-Տեսնո՞ւմ ես դիմացի բարձունքը: Մի երկու-երեք տարի առաջ այդ բարձունքին մերոնք էին, իսկ այսօր Նախիջևանի թուրքերն են… Կուզեի ընտրել նրան, ով նորից այդ բարձունքը կվերադարձներ մեզ…

-Եվ ո՞վ է, ըստ Ձեզ, այդ մարդը… -Հաստատ ոչ նա, ով այսօր ղեկավարում է մեզ,-այս խոսքերն ասելով՝ կինը պինդ փակեց գինով լցված շիշը, մեկնեց ինձ եւ հասկացրեց, որ զրույցն ավարտված է…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *