ԲՐԱՎՈ: Չքնաղ հայուհի Անգելինայի փայլուն կատարումը ստիպեց ոտքի կանգնել ժյուրիի անդամներին

Ռուսական «Россия1» հեռուստաալիքով հեռարձակվող «Ну-ка, все вместе!» մրցույթը հայ մասնակիցների պակաս չունի: Ընդ որում, մեր հայրենակիցները ոչ միայն պարզապես մասնակցում են, այլեւ զգալի հաջողություններ գրանցում նախագծում:

Նախագծի շրջանակում իր երկրորդ հաջող ելույթն ունեցավ 19-ամյա Անգելինա Առուստամյանը, որը ժյուրիի 100-անդամներից ստացավ ութսունինը միավոր՝ հայտնվելով տվյալ օրվա լավագույն եռյակում: Անգելինան ծնվել ու մեծացել է Կրասնոդար քաղաքում: Մեկ տարի առաջ ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա, որտեղ ընդունվել է երաժշտական ակադեմիա՝ մասնագիտանալով էստրադային-ջազային վոկալ բաժնում: Այժմ աղջիկը երկրորդ կուրսի ուսանողուհի է:

«Երգել սկսել եմ երեք տարեկանից: Շատ էի ցանկանում բեմ բարձրանալ, եւ տատիկիս խնդրեցի, որ ինձ տանի վոկալի դասընթացների: 3-6 տարեկանում երգել եմ երգչախմբի կազմում, իսկ 7-13 տարեկանում արդեն ակադեմիական վոկալ էի պարապում: Մեկ տարի անց, սակայն, ինձ գտա ջազային ու էստրադային ժանրում»,-պատմում է նա:

Անգելինան նշում է, որ «Ну-ка, все вместе!» հաղորդմանը ակտիվորեն հետեւել է առաջին եթերաշրջանից սկսած. «Շատ էի երկրպագում Անդրեյ Լիսովսկուն: Առաջին եթերաշրջանը դիտելիս մայրիկիս ասացի, որ եթե նա հաղթի, ուրեմն՝ անպայման 2-րդ

եթերաշրջանին ես էլ եմ մասնակցելու: Նա հաղթեց, ես էլ համոզվեցի, որ նախագծում ամեն ինչ արդար է եւ որոշեցի մասնակցել»,- պատմում է 19-ամյա հայուհին՝ հավելելով, որ չէր սպասում, որ հաջողությամբ կանցնի մրցույթի 1-ին փուլը:

«Սա առաջին մեծ նախագիծն է, որին ես երբեւէ մասնակցել եմ: Շատ էի հուզվում: Միակ բանը, որ մտքումս պտտվում էր, այն համոզումն էր, որ պիտի արժանավայել ելույթ ունենայի: Իսկ, թե որքան միավոր կունենայի, դա արդեն ինձ համար երկրորդային էր»: Անգելինան հավելեց, որ իր համար հատկապես էական էր ժյուրիի կազմը գլխավորող Սերգեյ Լազարեւի կարծիքը։

«Նա կանգնեց իմ երգելու ընթացքում, եւ ինձ համար դա մեծ նշանակություն ունի»: Անդրադառնալով մրցույթից ունեցած ձեռքբերումներին՝ Անգելինան նշեց. «Այս մրցույթի շնորհիվ շատ նոր ծանոթություններ գրանցեցի, ձեռք բերեցի շատ մեծ փորձ եւ ստացա նոր հնարավորություններ»:
Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *