Ալիեւի հիստերիան պատահական չէ… Բաքուն շատ թանկ է վճարել «հաղթանակի» համար… Ռուս ռազմական փորձագետների վերլուծությունը

Նիկոլ Փաշինյանի Փարիզ այցին հետեւեց Բաքվի հիստերիկ արձագանքը հատկապես 2 հայտարարությունների կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի իննի հայտարարությունը համարել էր թուղթ, որը չի լուծել խնդիրները, եւ որ սողացող գործընթացը շարունակվում է: Մակրոնն իր հերթին պահանջել էր Բաքվի զ որքերի դուրսբերումը Հայաստանի տարածքից ու կարգավորումը Մինսկի խմբում շարունակելը:

Բաքուն ս պառնում է նոր պատե րազմով, եւ ինչն ավելի հետաքրքիր է՝ Հայաստանում հետընտրական ցնցումներով, ընդ որում՝ հղում անելով Մոսկվայի հետ տան դեմով գործելուն: Դատելով Բաքվի արձագանքի շեշտադրումներից, դրանք ներդաշնակ են ռուսական պաշտոնական քարոզչության դրույթներին, հատկապես Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի կապակցությամբ: Թե ինչով Թուրքիան ՆԱՏՕ չէ, բնականաբար այս մասին չի խոսվում ոչ Բաքվում, ոչ էլ Մոսկվայում: Ավելին, արդեն ՆԱՏՕ է նաեւ «ադրբեջանը» Թուրքիայի հետ պայմանագրային բազայի ուժով:

Հայկական մամուլում տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի տարածքից Բաքվի զ որքերի դուրսբերման շուրջ Մոսկվայում ընթացող եռակողմ բանակցություններն ավարտվել են անարդյունք, ու պատճառն իբր Փաշինյանի Փարիզ այցի կապակցությամբ ռուսական կողմի դժգոհությունն է:

Պատճա՞ռը, թե առիթը, սա շատ կարեւոր է, բայց նույնիսկ եթե տեղեկատվությունը ճիշտ է, ինքնին խոսում է ռուսական կողմի մոտիվացիայի մասին: Դե, իսկ Փաշինյանն իր шնո ղնшշшր կառավարությամբ ու կիսատ-պռատ քայլերով տեղով մեկ առիթ է, դրա համար էլ Կրեմլը առայժմ «փայփայում» է նրան:

Լավրովի պլանի ընդլայնված կիրառումը Հայաստանի դեմ, մասնավորապես եռակողմ նոր հայտարարությունը նպատակ ունի օրինականացնել պшտ երшզմի արդյունքները եւ լեգիտիմացնել «ադրբեջանը» որպես պետություն: Արեւմուտքը համառում է եռակողմը ճանաչելու հարցում ու պնդում միջազգային ատյաններում խնդրի կարգավորումը:

Ինքը Բաքուն հայտնվել է երկիմաստ իրավիճակում՝ պшտե րшզմի արդյունքների ամրագրումը եռակողմ ձեւաչափով չի ստանում միջազգային ճանաչում, իսկ Ռուսաստանի պրոքսի-գործիքի դերն ինչ որ պահի կարող է լուրջ արդյունքներ ունենալ: Ընդ որում, նույնիսկ այն պարագայում, եթե Մոսկվա-Բաքու համաձայնություններն իրականանան լիարժեք ծավալով:

Բաքուն շատ թանկ է վճարել «հաղթանակի» համար՝ 25-30 հազար զ ոհ, ըստ ռուս ռազ մական փորձագետների: Բաքուն պաշտոնապես ընդունել է մոտ 3000 զ ոհերը: Զ ոհերի քանակը հնարավոր չէ թաքցնել անվերջ, դրա համար «պերմանենտ հաղթանակներ» են պետք «հետպատերազմյա կարգավորման» շրջանակում, որոնք կարող են բшխվել անսպասելի հանգամանքների: Դրա

նշանները կան: Իսկ տասնյակ հազարավոր զ ոհերի հանգամանքը ինքնին Բաքվում ներքին ց ն ցումների ներուժ ունի, հատկապես ՌԴ-ում պուտինյան ռեժիմի տրանզիտի շրջանում: Նոյեմբերի 9-ը կապի տուլյացիա չէր, ինչպես փորձում են ներկայացնել Բաքուն ու հայաստանյան քաղաքական որոշ շրջանակներ, այլ ժամանակավոր նшհшնջ: Նույնիսկ

այս իրավիճակում, որքան էլ տարօրինակ հնչի, Հայաստանի հնարավորությունները պահպանվում են եւ ինչ որ առումով մեծանում, որոնք սակայն կարող են բաց թողնվել գործող կառավարության ու ընտրական արշավի մասնակից քաղաքական ուժերի անհամարժեքության

ու նեղ մոտիվացիայի հետեւանքով: Հանրության մեջ ձեւավորվում են նոր խմբեր ու գաղափարներ, որոնք կարող են ստանձնել այդ հնարավորություններն օգտագործելու պատասխանատվությունը: Ժամանակը քիչ է, այն գրեթե ս պшռվել է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *