Էսօր իմ համար հանգիստ տունը նստած նկարում էի, Մեկ էլ լսեցի աստիճանաբար մոտեցող ամբոխի ձայնը: Մոտեցա պատուհանին, հետո ականատես էղա շատ ցավալի երևույթի… Շանթ Կարապետյան

Շանթ Կարապետյանը գրում է. Մի բան ասեմ ու էթամ նկարս շարունակեմ Էսօր իմ համար հանգիստ տունը նստած նկարում էի, Մեկ էլ լսեցի աստիճանաբար մոտեցող ամբոխի ձայնը, Ցավոք սրտի, կտրվա նկարից եւ մոտեցա պատուհանին։ Պարզվեց քաղաքական ուժերից մեկն էր էկել մեր փողոց քարոզարշավ անելու։ Գոռում էին ՝ «Ապագա կա» ։

Գնալով ձայները մոտենում էին մեր շենքին։ Անթիվ անհամար ոստիկններով ուղեկցվող հոծ բազմությունը մոտենում էր։ Հետո ականատես էղա շատ ցավալի երևույթի Ձայներին միացավ նաև ԶՈՒՌՆԱ ԴՀՈԼԸ։
Մարդիկ գոռում էին, նվագում , ուրախանում։ Ու էտ անում էին էն փողոցում ,որտեղ ապրել էին զո հված և գե րության մեջ գտնվող տղեքը, Ապրում էին տղեքի ծնողները ,հարազատները։

Հիշում եմ պատ երազմի օրերն էին ,մի քանի ժամով տուն էի էկել ,մտա մեր փողոց՝ ամեն հիսուն մետրը մեկ սև ժապավեն էր, վրան գրված անուն և քսանը չգերազանցող թիվ ։ Խի՞ ենք ծնվել էս տանջված երկրում։ Խի՞ ենք մենք միշտ «հերոսներ տալիս»։ Խի՞ ենք ամեն անգամ նույն սխալն անում։ Ախր, էտքան պատահականություններ չեն լինում։

Հավատացե’ք, Ոչ մի հերոսի մայր չի ուզում հերոս տղա ունենա։ Ինքն իրա տղուն ա ուզում։ Հիմա երբ պատ երազմից անցել ա մի քանի ամիս, Երբ գե րության մեջ են գտնվում մեր զինվորները , Երբ պետության գոյությունը մազից ա կախված ,
Մենք զուռնա դհոլ ենք խփում ու ասում ապագա կա ։
Ախր նույն սխալն արել ենք 100 տարի առաջ , 1000 տարի առաջ , 2000 տարի առաջ , Անում ենք էսօր , Ու արդեն վստահ ասում եմ Անելու ենք վաղը ։
Իհարկե, ես չեմ մեղադ րում ոչ մի քաղաքական ուժի, Որովհետև դրանք անասնական բնազդներով շարժվող սրբապի ղծ են (Թե նախկինները , թե ներկաները)

Ես մեղադրում եմ էտ զուռնա դհոլի տակ պարող ու երգող հասարակ քաղաքացուն, Ես մեղադրում եմ հավատացողին , Ես մեղադրում եմ սխալներից դասեր չքաղողին… Հիմա քսանվեց տարի ապրած ,խաղաղ և պատերազմական շրջանում քսանվեց ամիս պետական սահմանը պահած , Սեփական ապագայի մասին մտածող մարդը ՝ես,
Ձեզ հարց եմ ուզում տալ. -Ապագա կա՞…….

Հավելեմ ,որ քաղաքական հայացքներ չունեմ։ Օժտված եմ քաղաքական կուրությամբ, Զուտ սիրտս տրա քեց էն մտքից , որ էտ զուռնի ձենը կլսի որդի կորցրած ծնողը։ Իհարկե, պատերազմն առանց զ ոհերի չի լինում, Բայց դե ես էլ հո շատ լավ գիտեմ ինչ պատերազմ ա էղել , Ու բոլորս գիտենք …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *